Փաստաբանները բողոքի ակցիա կիրականացնեն` հրաժարվելով պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց
![]() 242 Երկուշաբթի, 03 փետրվարի, 2025 թ., 23:06 ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարել է․ «Այսօր՝ 2025 թվականի փետրվարի 3-ին Փաստաբանների պալատում տեղի է ունեցել ակումբի նիստ: Ակումբի նիստին ներկայացվել են վերջին շրջանում իրականացված գործողությունները, մասնավորապես՝ փաստաբանական ծառայությունները, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ շուրջ 1200 փաստաբանի կողմից ստորագրված հանրագրի ներկայացումը կառավարություն, Հիշեցնում ենք, որ Օրենքի կիրառությունը՝ – Էական բացասական ազդեցություն է ունենում անձանց խախտված իրավունքների պաշտպանության վրա. – շեշտակի ավելացնում է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը՝ սահմանափակելով իրավաբանական օգնության հասանելիությունը, մատչելիությունը և դատական պաշտպանության իրացման հնարավորությունը. – չնախատեսված էական ֆինանսական բեռ է առաջացնում անհատ փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների համար, որոնք պետք է շարունակեն իրավաբանական օգնություն տրամադրել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում. – լրացուցիչ ծանրաբեռնում է փաստաբանների աշխատանքը, ինչպես նաև լրացուցիչ ծախսերի առիթ է դառնում՝ հաշվապահական ծառայություններից օգտվելու պարտադիր անհրաժեշտություն ստեղծելով. – սահմանափակում է փաստաբանական ինստիտուտի զարգացման հնարավորությունը՝ ակնհայտ անհամաչափորեն դժվարեցնելով դժվարացնելով նորաստեղծ փաստաբանական գրասենյակների կազմավորումը՝ պայմանավորված ծանր հարկային բեռով, – խտրական պայմաններ է ստեղծում փաստաբանական գործունեություն իրականացնողների համար, ի տարբերություն տնտեսության այլ բնագավառների, որտեղ կիրառվում են հարկային արտոնյալ պայմաններ. Ակումբի նիստի մասնակիցները հերթական անգամ արտահայտել են իրենց դժգոհությունը իրավասու պետական մարմինների կողմից մարդու իրավունքների պաշտպանության համակարգը խաթարող և խտրական հարկային քաղաքականությունը փաստաբանական համայնքի նկատմամբ. Փաստաբանների ակումբի նիստի քննարկման արդյունքներով որոշվել է՝ Նշված օրը ՝ Հ.Գ.1 Նույն օրը ՀՀ փաստաբանների պալատում կանցկացվի մամուլի ասուլիս, ինչպես նաև փաստաբանների ակումբի քննարկում հաջորդ գործողությունների մասին: 1. Ակումբն անկախ փաստաբանների հարթակ է, որը նախատեսված է փաստաբանների նախաձեռնությունների և մասնավոր հարցերի քննարկման և իրագործման համար: 2. Բողոքների ակցիաներին մասնակցությունը փաստաբանների համար կրում է կամավոր բնույթ»: |

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
14107:12
Իրանում Ատրպատականի Հայոց Թեմն իրավիճակի մասին հաղորդագրություն է տարածել
16800:24
«Իշխանափոխությունը մնում է թիվ 1 առաջնային ծրագիրն ու նպատակն ինձ համար». Բագրատ Սրբազան
15900:00
«Նեթանյահուն, որպեսզի հերքի իր՝ սպանված լինելու լուրերը, սուրճ խմեց տեսախցիկի առջև». Վարդան Ոսկանյան
218Երեկ, 23:36
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
175Երեկ, 22:48
Ալի Խամենեին վախենում էր որդու՝ իշխանության գալուց. #CBS_News
370Երեկ, 22:30
Ինչո՞ւ է Ադրբեջանը 6 տարի փակ պահում իր ցամաքային սահմանները. #BBC
258Երեկ, 22:04
«Պարսիկները հայրենիքը փողով չեն վաճառում». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
213Երեկ, 21:12
