«Փաշինյանի կողմնակիցները ձեռքը կրակն են ընկել, չգիտեն՝ որ ասածն ինչպես շտկեն»․ Արմինե Օհանյան
![]() 198 Երեքշաբթի, 04 փետրվարի, 2025 թ., 18:06 «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի՞նչ իմաստ ունի շարունակ խոսելը, եթե ամեն անգամ բերանդ բացելուց կա՛մ անթույլատրելի սխալներ ես անում, կա՛մ փոթորկում հանրային կարծիքը: Եթե գոնե այդ «դարակազմիկ» մտքերն ինչ-որ դեր խաղային, ինչ-որ հարցերի լուծմանը նպաստեին, կարելի էր արհամարհել այդ շաղակրատանքը: Բայց դրանք հիմնականում անթույլատրելի, ոչ կոռեկտ, մեծ թվով մարդկանց ինքնասիրությունը վիրավորող, սխալ, վտանգավոր մտքեր են, մեր թշնամիների ու հակառակորդների շահերից բխող: Եթե խոստումներ է տալիս՝ մեծ մասը կատարման ենթակա չեն, եթե տեղեկություններ է հաղորդում՝ մեծ մասը ճշտված չէ, եթե փորձում է կաղապարներ կոտրել, իբր անցյալի բեռից ազատել՝ մեր պատմության, ազգային արժանապատվության դեմ ոտնձգություններ են: Իսկ գերատեսչություններն ուղղակի ձեռը կրակն են ընկել․ ինչ որ բան է հայտարարում, հետո սկսում են օրենք ու ծրագիր համապատասխանեցնել իր ասածին: Օրինակ, 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը․․․ Հիմա ԿԳՄՍՆ-ն՝ որտեղ մի պատուհանի ապակի է փոխում, բերում մտցնում է այդ ցանկի մեջ՝ իբրև թե դպրոցը վերանորոգվել է: Պարզաբանումներ է հնչեցնում, իբրև թե աչքալուսանք է տալիս, պարզվում է՝ նման բան չկա, ինչպես օրինակ՝ մեր վճարված հարկերից հետ վերադարձի մասին ասածը: Բայց իհարկե, ամենաանհանդուրժելին մեր պատմության, պետության, մեր արժեքների դեմ ոտնձգություններն են՝ «պետք է դեռ հասկանանք ինչ է տեղի ունեցել ցեղասպանության ժամանակ», «պարտությունը մեզ անկախանալու հնարավորություն է տվել», «Ղարաբաղի հարցը թոկի ձևով Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել»...Յուրաքանչյուր ասված միտք հետո ողջ ՔՊ-ով, պետական կառույցներով, ինքն՝ անձամբ, օրեր շարունակ սկսում են հերքել ու պարզաբանել, թե՝ դուք սխալ եք հասկացել: Իր կողմնակիցներն էլ են ձեռքը կրակն ընկել, չգիտեն՝ որ ասածն ինչպես շտկեն ու հերքեն, ոնց դուրս գան ստերի տակից: Ի վերջո, երբ չգիտես ինչ ասել, չես տիրապետում նյութին, չես կարողանում կանխատեսել քո ասածն ինչ հետևանք կունենա, լռի՛ր: Խոսելու համար խելքը չի հերիքում, լռելու համա՞ր էլ չի հերիքում: Մի ասացվածք կա․ «Ավելի լավ է խորիմաստ լռել, քան անիմաստ խոսել»: Այս պարագայում անգամ անիմաստ չէ, այլ խիստ վնասակար ու վտանգավոր»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |
«ՌԴ-ն պատրաստ է նպաստել Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորմանը»․ Գալուզին
5710:40«Արթուրի գործունեությունը որևէ առնչություն չունի այդ հոդվածի հետ»․ Տիգրան Աբրահամյան
6410:30«ՀՅԴ-ի ավանդի արդյունքում է օտարության մեջ հայը հավատարիմ մնացել ազգային արժեհամակարգին»․ Էդուարդ Շարմազանով
7910:24Թեհրանում սպանվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը
9810:22Ռոբերտ Քոչարյանը երկրորդ հայցադիմումն է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
8710:06«Քննարկեցինք տնտեսական համագործակցության և ներդրումների բարելավման ուղիները»․ Միրզոյան
9410:04«ԱՄՆ-ն զենք կմատակարարի Ուկրաինային ՆԱՏՕ-ի միջոցով»․ Թրամփ
11309:52«Նիկոլ Փաշինյանը հույս է ունեցել, որ Ալիևը կգա ձեռք բերածն ամրագրելու միտումով»․ Տաթևիկ Հայրապետյան
14509:42