«Ապրել եմ շքեղ, Հայաստան գալուց էլ պիտի ապրեմ շքեղ, որովհետև երկրի ղեկավարն եմ». Վարդան Ղուկասյան
![]() 287 Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2025 թ., 12:06 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն օրեր առաջ ցուցադրել է իր շքեղ առանձնատունը: «Սփյուռքի առաջ» հաղորդաշարի եթերում պատասխանելով հարցին՝ նախկինում այդպիսի շքեղություն չկար, ինչի՞ հաշվին է այն ապահովվել, պատասխանել է. «Նախ, ես միշտ, հնարավորության սահմաններում, ապրել եմ շքեղ տան մեջ: Իմ Չարբախի տունն էլ ա շքեղ եղել, Եղվարդինն էլ: Այո՛, տարիներ առաջ երբ խոսում էի Կալինինգրադից՝ իմ տան միջից, ցույց էի տալիս մի հատ պատ.... Շատ ներողություն, իսկ ինչի՞ պիտի ապրեմ ոչ շքեղ, ես դա անում եմ Հայաստանի հաշվի՞ն, բյուջեի հաշվի՞ն, իհարկե՝ ոչ: Թե ՀՀ-ից դուրս ես ում հետ ինչ կանեմ, կամ ինչպիսի հովանավորների կամ անուշ ապերների միջոցով կապրեմ, ես չեմ էլ թաքցնում: Այո՛, ես էսօր ունեմ մեքենաներ: Մեքենա ձեռք բերելն ԱՄՆ-ում խնդիր ա՞, տուն առնել, դնելը խնդիր ա՞, ոչ: Վաղը, մյուս օրը երբ եկա ՀՀ ղեկավար, իմ հայտարարագրի մեջ լինելու են զրոներով դոլարներ, հետո՞, ես իրավունք ունեմ: Թող իրենք էլ լինեն Վարդան Ղուկասյան, իմ նման գործունեություն վարեն, կայանան, վտանգի ենթարկեն իրենց կյանքն ու առողջությունը, ունենան հասարակության և գերտերությունների վստահությունն ու իրենք էլ բարոկկո ոճի մեջ ապրեն: Այո՛, ապրել եմ շքեղ, հիմա պիտի ապրեմ է՛լ ավելի շքեղ ու ՀՀ գալուց էլ պիտի ապրեմ շքեղ, որովհետև երկրի ղեկավարն եմ, բայց իմ շքեղ ապրելու հետ մեկտեղ պիտի շքեղ ապրի նաև ժողովուրդը»: |

«Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից»․ Բագրատ Սրբազան
5810:36
«Ըհը՜, նախաճաշի ժամն եկավ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6910:24
«Կյանքդ կերան, կաշիդ ու ոսկորդ թողեցին»․ քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
9310:18
«Ինչ լավն ա, էդ որտեղի՞ց»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13209:42
Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ»
10109:30
Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում․ «Հրապարակ»
10409:18
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
11708:24
«Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան
30500:48
