«ԼՂ հակամարտության հարցում ՌԴ համեստ պահվածքն Ադրբեջանին թույլ տվեց պատերազմ սանձազերծել»․ Զատուլին

Ադրբեջանը շահում է Ռուսաստանի հետ շփումներից՝ ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական առումով։ Այս մասին «Свободная Пресса»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ մեր համեստ պահվածքն Ալիևին թույլ տվեց 2023 թվականին ռազմական գործողություն իրականացնել այնտեղ: Իսկ հիմա Բաքվում ընթանում է գերեվարված ԼՂ նախկին ղեկավարների դատավարությունը», ասել է Զատուլինը:
Խոսելով Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության մասին, պատգամավորը նշել է, որ Ադրբեջանը խաղում է սեփական խաղը, միևնույն ժամանակ՝ հանդիսանալով թուրքական ազդեցության խողովակ։
«Բաքվի համար դաշնակցային հարաբերություններն Անկարայի հետ առաջնահերթություն են՝ համեմատած Մոսկվայի հետ»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ
Ադրբեջանն իսկապես ցանկանում է գոհացնել Արևմուտքին և, մասնավորապես, Մեծ Բրիտանիային, որն այս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ավանդական մասնակիցն է, ինչպես նաև ամերիկյան նոր վարչակազմին:

ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
1723:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
2722:42
«Այս «օլիգարխ» պապիցդ ես ժառանգե՞լ ինքնաթիռը․ կարո՞ղ է թուրքերն ու ադրբեջանցիներն են տվել»․ Գագիկ Համբարյան
5522:30
«31 պատգամավորից ավելին ունենալը հարկատուների հաշվին պորտաբուծարան պահել է»․ Վահե Գրիգորյան
4822:00
Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք այլ հարցեր
5521:30
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն (տեսանյութ)
6120:30
Ռուս պաշտոնյաները, վախենալով զորակոչից, տեղափոխում են իրենց ակտիվներն արտասահման. #Bloomberg
16520:12
«Ֆրանկֆուրտում հանդիպում ունեցա գործարարների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6920:06