«ԱՄՆ նորընտիր նախագահն օր օրի զարմացնում է իր սենսացիոն որոշումներով»․ Գարիկ Քեռյան
![]() 330 Շաբաթ, 08 փետրվարի, 2025 թ., 02:12 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ նորընտիր նախագահը ամեն օր ցնցում է աշխարհը, օր օրի զարմացնելով իր սենսացիոն որոշումներով: Հիշում եք ոչ վաղ անցյալում ՀՀ իշխանությունները ինչպես ստորագրեցին Հռոմի ստատուտը և միացան Միջազգային քրեական դատարանին, որի որոշումները Ադրբեջանը պարզապես նետում էր աղբարկղը, ծիծաղելով մեր միամտության վրա: Դա այն ժամանակ էր, երբ հույս ունեինք, որ Արցախի հարցում լրացուցիչ ճնշում կապահովենք: Մեդիադաշտը փոթորկող արևմտամետ «փորձագետները», ավելի ճիշտ փորձանքագետներն էլ ազդարարում էին, որ վճռական քայլ է կատարվել ՀՀ անվտանգության և միջազգային սուբյեկտայնության ճանապարհին: Առավել համեստ և ծանրակշիռ դատողությամբ մարդիկ էլ ասում էին մի արեք նման անհեռատես քայլ, մի փչացրեք հարաբերությունները հարևանների հետ, որոնք չեն միացել Հռոմի ստատուտին: Առավել արմատական հակառուսներն էլ քննարկում էին Պուտինին ձերբակալելու մասին Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշման իրականացման սցենարները: Ահա հայ քաղաքական մտքի անիրատեսականության մակարդակը: Եվ խնդրեմ հայ վիլսոնասեր և եվրոպամետ հանրության համար հերթական նորությունը. «Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ», ըստ Ամերկայի ձայնի հաղորդագրության: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
