«Մեզ ո՞ւր է տանելու 1,5 մլն մարդու ցուցակ կազմելու առաջադրանքը». «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Դեռևս 2022 թ․ դեկտեմբերին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայոց ցեղասպանության մասին ոչ մի հիշատակում չարեց։
2024 թ. ապրիլի 15-ին ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ իբրև թե առարկայական դարձնելու համար մտադիր են կազմել ցեղասպանության ենթարկված մեկուկես միլիոն հայերի անվանական ցուցակը՝ անուն-ազգանուններով։
Առաջին հայացքից անմեղ ու նույնիսկ տրամաբանական թվացող այս հայտարարությունն իրականում նախ՝ կասկածի տակ էր դնում Մեծ Եղեռնի 1,5 մլն սրբադասված զոհերի թիվը, երկրորդ՝ Հայոց ցեղասպանության թեման նորից տանում էր պատմագիտական ուսումնասիրությունների դաշտ, ինչի համար այդքան պայքարում էին թուրքական պետությունն ու թուրք պատմաբանները։ Եկեք մի պահ մտածենք, թե մեզ ո՞ւր է տանելու 1,5 մլն մարդու ցուցակ՝ անուն-ազգանուններով, հասցեներով կազմելու առաջադրանքը, շահարկումների ինչ դաշտ է բացվելու»:

«Ակնկալում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը»․ Ռուբիո
6910:06
«Մինսկին ու Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքը». Լուկաշենկո
9409:25
«Եդինայա Ռոսիա»-ն առաջատար է Պետդումայի ընտրություններում
9809:19
«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
298Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
193Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
236Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
228Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
184Երեկ, 00:36