«Հանցախումբը փորձում է սպանել անկախ պետականություն ունենալու բաղձալի նպատակը»․ Ասպրամ Կրպեյան
![]() 234 Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ., 19:42 «Նախորդ շաբաթները նշանավորվեցին Հայաստանում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի պարագլխի կողմից հրաժարման քաղաքականության ազդարարմամբ․ նախ հրաժարում Հայոց ցեղասպանության արդար դատից, հետո հրաժարում ցեղասպան Ադրբեջանին պատասխանատվության կանչելու միջազգային իրավական գործընթացներից՝ իրավական գանգատներից՝ հանուն մտացածին խաղաղության»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։ «Այս իրավական գանգատները սակարկման առարկա չեն կարող լինել, այս իրավական գանգատները չափազանց կարևոր իրավական գործընթացներ են, որոնք բացահայտում են ագրեսոր Ադրբեջանի հանցավոր ցեղասպան քաղաքականությունն ընդդեմ հայկական պետականության։ Սրանք մեր ժողովրդի դեմ ցեղասպանություն գործած երկրին պատախանատվության ենթարկելու, արդարություն հաստատելու և հերթական ագրեսիան զսպելու կարևոր գործիքներ են․․․ Այս իրավական գործընթացներից հրաժարումը հրաժարում է պատմական արդարությունից, մեր հավաքական իրավունքներից, ճշմարտությունից։ Սա հրաժարում է մեր ինքնիշխանությունից»,- նշել է Կրպեյանը։ Ընդդիմադիր պատգամավորն ընդգծել է․ «Հայաստանում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախումբը փորձում է մեկընդմիշ սպանել անկախ պետականություն ունենալու բաղձալի նպատակը, իսկ այս ամենը քողարկում են խաղաղության հաստատելու կեղծ օրակարգով։ Այս կարևոր իրավական գործընթացներից հրաժարումը խաղաղություն չի բերելու, ավելի անսանձ է դարձնելու ցեղասպան Ադրբեջանին»։ |

«Դու հայտարարել էիր, որ Արցախը հանձնելը եղել է «ինքնակամ զոհողություն»»․ Ոսկան Սարգսյան
13400:30
Ապրիլի 11-ին Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ը հանրահավաք կանցկացնի (տեսանյութ)
167Երեկ, 23:30
«Էրդողանի ու Ալիևի վեցնոցը պարզ տեքստով ասաց՝ Ղարաբաղի հարցը փակում եմ, որ ոտքդ կտրեմ Կովկասից»․ Միհրան Հակոբյան
230Երեկ, 23:18
«Անգամ հեռուստացուցը չէր կարողանում ապառիկ գնել, հիմա վիլլաներ ունի»․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
212Երեկ, 21:18
«Այս մարդը ՌԴ ագենտ է․ այս գործով պետք զբաղվեն ԱԱԾ-ն և Հոգեբույժների միությունը»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
204Երեկ, 21:00
«Որոշում է կայացվել ընտրություններին ՀՀԿ-ի անմիջական չմասնակցության մասին»․ ՀՀԿ
91Երեկ, 20:36
«Մենք Ղարաբաղը ճանաչել ենք Ադրբեջանի մաս այն բանից հետո, երբ դա արել է ՌԴ-ն». Նիկոլ Փաշինյան
412Երեկ, 19:36
«Պաշտոնատար անձը չարախոսում է»․ Վարդուհի Էլբակյան (տեսանյութ)
143Երեկ, 19:12
