Զինված հարձակում` Րաֆֆու փողոցում. հափշտակել են 50 հազար դոլար

Այսօր՝ փետրվարի 12-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆֆու փողոցի 87 շենքի բակում կրակոցներ են հնչել, որի ժամանակ տեղի է ունեցել ավազակային հարձակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «բալոնչիկ» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, պատկանում է տուժածին։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տեղի է ունեցել զինված ավազակային հարձակում, զինված հարձակվել են «Chevrolet»-ի վարորդի վրա, նրան պատճառվել վնասվածք և արձակել են երեք կրակոց ու հափշտակել են նրա մոտ եղած մոտ 50 հազար ԱՄՆ դոլար գումարը։

Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը
1015:42
«Տարաձայնություններ մեզ մոտ եղել են մենակ ընտրությունների ժամանակ ու վերջ»․ Տիգրան Արզաքանցյան (տեսանյութ)
1815:36
«ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի բազայից դուրս է բերել B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները»․ #TWZ
6415:24
«Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի»․ Արթուր Խաչիկյան
3715:06
«Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը. իրավապահները տարել են նրան». Անի Գևորգյան
8111:54
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
8309:54
Փենթագոնը մոտ երկու հազար զինծառայող է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
13409:51
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
8908:24