«Չարժեր Արցախի դրոշին ձեռք տալ. այդպիսի բաները չեն մոռացվում». Գարեգին Խումարյան

304
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2025 թ., 21:54
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային ռադիոյի մուտքի դիմացից օրեր առաջ հեռացված Արցախի դրոշի վերաբերյալ կասեմ հետևյալը.
Դրոշը բարձրացվել էր 20 թվականի վերջում կամ 21-ի ամենասկզբում՝ պատերազմից հետո՝ ի պատիվ ընկերությունից ռազմաճակատ մեկնած աշխատակիցների, աշխատակիցների հարազատների և ի փառս նրանց, ովքեր ռազմաճակատից չվերադարձան:
Քաղաքական բովանդակությունից անդին, դա մի դրոշ է, որի տակ այդ մարդիկ կռվում էին, որպես շևրոն կրում իրենց ուսերին, զարդարում զրահը, իսկ զոհվածները հողին էին հանձնվում այդ դրոշով ծածկված:
Այդ դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի՝ և ողջերի, և զոհվածների մեջ:
Չարժեր այն ձեռք տալ:
Այդպիսի բաները չեն մոռացվում»:
Աղբյուրը` Գարեգին Խումարյան

«Նարեկ-Երևան երթուղու վարորդներն ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում»․ Արփինե Խաչատրյան
811:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6608:24
«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
12000:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
12600:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
155Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
121Երեկ, 22:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
109Երեկ, 21:54
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է ընթանում
204Երեկ, 21:43