«Թրամփը Գազայի հարցում կակնկալի՞ Պուտինի աջակցությունը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Օրինակ, հետաքրքիր է չէ՞, ի՞նչ խոսած կլինեն Պուտինն ու Տրամպը Գազայի վերաբերյալ Տրամպի պատկերացման մասին: Ինչպես հայտնի է՝ արաբական, մահմեդական, իսլամական պետությունները դեմ են, գործնականում բոլորը արտահայտվել են Տրամպի պլանի դեմ՝ վերաբնակեցնել պաղեստինցիներին և Գազան հանձնել ԱՄՆ-ին:
Տրամպը այդ հարցում կակնկալի՞ Պուտինի աջակցությունը, հաշվի առնելով և այն, որ Ռուսաստանը որոշակի կապեր ունի ՀԱՄԱՍ-ի հետ, նաև Մերձավոր Արևելքում ունի ազդեցություն:
Ռուսաստանն, ինչպես հայտնի է, հայտարարում է, որ պաղեստինաիսրայելական հակամարտությունը պետք է հանգուցալուծվի երկու պետություն սկզբունքով: Գազան կարո՞ղ է լինել դրա գին, այսինքն՝ ԱՄՆ-ն էլ համաձայնի Պաղեստին պետության ստեղծմանը:
Ընդ որում, Տրամպ-Պուտին զրույցի ֆոնին խիստ հատկանշական էր հայտարարությունը Թուրքիայից: Իհարկե, այն պաշտոնական չէր, սակայն կարծում եմ, որ Դավութողլուի հայտարարությունը համաձայնեցված էր պաշտոնական Անկարայի հետ: Իսկ հայտարարությունն այն մասին էր, թե՝ Գազան տվեք Թուրքիային, Թուրքիան կարող է լինել լավագույն «մանդատակիրը» Գազայի հարցում, մինչև վերջնական հանգուցալուծումներ: Ընդ որում հետաքրքիր էր, որ Դավութողլուն շեշտում էր, թե Գազայի այսպես ասած միջազգային իրավական վերջին պատկանելությունը եղել է Օսմանյան կայսրությունը, որից հետո եղել է բրիտանական մանդատը:
Դավութողլուի միջոցով Անկարան ըստ երևույթին փորձում է շոշափել տրամադրություններ, միաժամանակ ներկայացնել հայտ՝ մի կողմից ԱՄՆ-Ռուսաստան պրոցեսի, մյուս կողմից դրա հանդեպ բրիտանական լուրջ խանդի միջև սակարկության համար»:

«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
8601:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
8500:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
94Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
104Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
242Երեկ, 19:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
105Երեկ, 17:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
101Երեկ, 17:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
101Երեկ, 16:12