«2019-ին համանախագահների կողմից եղել է առաջարկ, որը դու դավադրաբար թաքցրել ես». Նաիրա Զոհրաբյան
![]() 178 Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 10:36 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ բանակցային փաթեթի վերաբերյալ հայտարարությանը, ասել է. «Էդ որ ասում ա՝ չեմ կարում գտնեմ, մեկը կանդիցիաների մեջ ա, մյուսը՝ սառնարանի ոտի տակ, բա որ տենց ա, էդ Կապանում որ թափահարում էիր, նշանակում է՝ կանդիցիաների միջից հանել էիր չէ՞ օրինակ Մադրիդյան սկզբունքները: Լավ, ասենք թե նախկին բանակցայինը չես գտնում, քո պաշտոնն ստանձնելուց մեկ տարի հետո՝ 2019-ի ապրիլին, համանախագահների կողմից եղել է առաջարկ, որը դավադրաբար թաքցրել ես ժողովրդից: Ասել ես՝ ինչ ուզում եմ բանակցում, ոչ մի բան էլ չեմ բանակցում, ոչ մի առաջարկ էլ չկա: 2019-ի հունիսին քեզ ներկայացվել է ապրիլյան առաջարկի մոդիֆիկացված տարբերակը, որով ԼՂ-ն, Լաչինի և Քելբաջարի ամբողջ շրջանները մնում էին հայկական վերահսկողության տակ, իսկ վերադարձված հինգ շրջաններում տեղակայվում էին խաղաղապահներ, ու տարիներով էս վիճակը մնալու էր, որը նշանակելու էր, որ Արցախը հայկական էր մնալու»: Զոհրաբյանի խոսքով՝ փաստաթուղթը նետելով մի կողմ, Փաշինյանը բերել է պատերազմ: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
