«Ո՞ւր է առողջապահության նախարարը»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞ւր է առողջապահության նախարարը, կամ Անահիտ Ավանեսյան «покинула чат»։
Հայաստանում վիրուսային հիվանդությունները տարածվում են աննախադեպ արագությամբ, հիվանդանոցները լի են թոքաբորբով, գրիպով և այլ վիրուսներով վարակված երեխաներով, բայց պետությունը ոչինչ չի անում։ Մանկապարտեզներն ու դպրոցները դարձել են վարակի օջախներ, իսկ կառավարությունը լռում է։
Համեմատության համար՝ 2009-ին և 2015-2016-ին, երբ աշխարհը բախվեց H1N1 համաճարակին, նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը հաղթահարեց այն բարձր մակարդակով՝ կիրառելով արդյունավետ կանխարգելիչ քայլեր։ Սա ապացուցում է, որ երկիրը հնարավոր է ճիշտ կառավարել, պարզապես այսօրվա իշխանությունը անգրագետ և անպատասխանատու է։
Այսօր քաղաքացին մնացել է միայնակ, պետությունը չի կատարում իր պարտականությունները, իսկ կառավարությունը բացահայտ անգործությամբ վտանգում է մարդկանց կյանքը։ Այս իշխանությունը կառավարելու ունակ չէ»:

«Սա գեոպոլիտիկ հիպնոսի հերթական սեանսի փորձ է»․ Սուրեն Սահակյան
8004:06
«Ինչու է Ռուբիոն բերել փաստթաթուղթ և դրա դուբլյաժն է անում»․ Արթուր Դանիելյան
10203:06
«Նիկոլի վերջը տվեք ու գնացեք․ չաո, միստեր սեկոնդ Պռեզիդենտ». Արմեն Աշոտյան
11902:12
«Ո՞րն է քո համար ավելի լավ՝ ապրել որպես հրե՞շ, թե՞ մարդ մեռնել»․ Ալեն Սիմոնյան
8601:12
«Անվտանգության ոլորտում չի կարելի էքսպերիմենտալ շինարարություն անել»․ Արա Պողոսյան
6801:06
Թրամփը հետաձգել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ որոշումը
12401:04
«Պետրոսի թիկունքում աշխատել էր իշխանությունների կողմից հավաքագրված փաստահավաք թիմ»․ Լևոն Ջավախյան
8600:36
«Այն, ինչ որ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սաակաշվիլու կրկնօրինակն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
8300:24