«Մինչև տեղի չունենա օրինական իշխանափոխություն, ապագա չենք կարող ունենալ»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Մի դեստրուտիվ թեզ է շրջանառվում, թե Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն իրականացնել հնարավոր չէ: Այսինքն՝ կոչ է արվում իշխանությունը փոխել փողոցային ընդվզումով:
Հաջորդ հիմար թեզն այն է, որ փողոցային ընդվզումով կարող են իշխանափոխություն իրականացնել միայն մահապարտները, որոնք ոչինչ կորցնելու չունեն, այդ թվում՝ նաև ինքզինքը:
Մի կողմ թողնենք այն, որ նման մահապարտներ, հատկապես այդ թեզը տարածողների շրջանում, կարծես թե չկան, նաև՝ չկա նման իշխանափոխության մեթոդոլոգիա: Անգամ Գլխավոր Շտաբը, «պոտչը» չկարողացան իրականացնել, այն էլ ողբերգական դավադրություն-պարտությունից հետո:
Թե ինչու և ովքեր են այդ թեզը տարածում (նկատի չունեմ այդ թեզն առանց մտածելու կրկնողներին), այլ խոսակցության թեմա է, սակայն նրանց այդ խոսույթի հիմնական պատճառներից մեկն ընտրությունների միջոցով իշխանության գալու հնարավորություն չունենալն է:
Լավ, ենթադրենք մահապարտները իրականացնում են իշխանափոխություն, բնականաբար իրենք էլ պետք է գան իշխանության, կամ էլ նրանց ետևում թաքնված «ռեսուրս» ունեցողները: Այսինքն՝ Հայաստանում քաղաքական գործընթաց իրականացնելն անիմաստ է, ընդամենը մեկ անծրագիր ավանտյուրիստին մեկ այլ անծրագիր մահապարտի փոխարինելն է:
Ինչպես ֆիդայիներից կանոնանվոր ու մարտունակ բանակ հնարավոր չէ ստեղծել, այդպես էլ փողոցային մահապարտներից կայուն կառավարման համակարգ հնարավոր չէ ունենալ:
Մինչև Հայաստանում տեղի չունենա քաղաքական գործընթացի շնորհիվ օրինական իշխանափոխություն, հանրային լայն գիտակցված աջակցությամբ (հերթական կամ արտահերթ), մենք որևէ ապագա չենք կարող ունենալ:
Իսկ եթե պարզվի, որ իրոք հայ ժողովուրդն անկարող է օրինական ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը, ապա խնդրում եմ վերջին արտագաղթողին «Զվարթնոց» օդանավակայանի լույսը չմոռանա անջատել:
Հ.Գ. Առիթից օգտվելով՝ պետք է խոսել նաև միասնական ընդդիմություն ուենալու վերաբերյալ ապաքաղաքական թեզի մասին: Գիշատիչների ու կաթնասունների մեկ միասնական բլոկը չի կարող հաջողության հասնել, երբ ընտրողներն էլ են կենդանական աշխարհի տարբեր տեսակների ներկայացուցիչներ՝ կերակրաշղթայի տարբեր բևեռներում գտնվող:
Ցանկացած միասնական ընդդիմություն ենթադրում է վարագույրի ետևում մարիոնետներին խաղացնողի հաստ ու բրդոտ ձեռք»:

«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
700:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
3600:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
43Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
37Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
65Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
99Երեկ, 22:18
«Թրամփին հիշեցրե՞լ եք իր խոստումը՝ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Ալիևին դիմելու մասին»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
56Երեկ, 22:01
«Արդյո՞ք պատրաստվում եք ներկայացնել համաներում հայտարարելու նախագիծ»․ հարց՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
54Երեկ, 21:42