Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը
![]() 197 Կիրակի, 23 փետրվարի, 2025 թ., 12:12 Գազայի հատվածում հրադադարի համաձայն պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը կհետաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի դադարեցնի «նվաստացուցիչ արարողությունները», որոնք ահաբեկչական խմբավորումն անցկացնում է իսրայելցի պատանդներին հանձնելիս: Այս մասին փետրվարի 23-ի լույս կիրակի գիշերը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Հաշվի առնելով ՀԱՄԱՍ-ի կողմից կրկնվող խախտումները, ներառյալ մեր պատանդներին նվաստացնող արարողությունները և մեր պատանդներին քարոզչական նպատակներով օգտագործելը, որոշվել է հետաձգել երեկ նախատեսված ահաբեկիչների ազատ արձակումը մինչև երաշխավորվի, որ պատանդների հաջորդ ազատումը տեղի կունենա առանց նվաստացուցիչ արարողությունների», - ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ: Փետրվարի 22-ին ՀԱՄԱՍ-ն ազատ արձակեց ևս վեց իսրայելցի պատանդների և հայտարարեց իր կողմից գործարքի առաջին փուլի ավարտի մասին։ Իսրայելը պետք է նույն օրը բանտից ազատեր 602 պաղեստինցի բանտարկյալների։ Երեկոյան ՀԱՄԱՍ-ը հայտնել է նրանց ազատ արձակման ձգձգումների մասին և Իսրայելին մեղադրել հրադադարի համաձայնագրի «աղաղակող խախտման» մեջ։ Ընդհանուր առմամբ, 25 իսրայելցի պետք է ազատ արձակվի, իսկ ութի մարմինները պետք է հանձնվեն առաջին փուլի շրջանակներում, որը կտևի մինչև մարտի 2-ը։ Իսրայելի իշխանություններն ակնկալում են ստանալ ևս չորս դի։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
