«Առաջարկել ենք լուծում, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն»․ Նիկոլ Փաշինյան
![]() 400 Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ., 21:36 «Այն փաստը, որ ստացել ենք Խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, վկայությունն է, որ գործընթացը փակուղու մեջ չէ: Հիմա պետք է մեր առաջարկները ներկայացնենք, այսինքն՝ գործընթացը գնում է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նաև սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում, առցանց հանդիպում է տեղի ունեցել։ Մենք առաջարկել ենք լուծում և հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի: Ես շատ վերլուծում եմ և ուզում եմ հասկանալ՝ ինչու պետք է Ադրբեջանը բացասական արձագանքի մեր այդ լուծման առաջարկին, օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ մերժելու հիմքեր չկան: Դա վերաբերում է երկաթուղային բեռնափոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը, այդ թվում, կօգտագործվի Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան կապի համար՝ ՀՀ ինքնիշխան տարածքով, և Հայաստանից Հայաստան՝ Երասխից Մեղրի, և երկու երկրները, ըստ այդմ, հնարավորություն կունենան նաև միմյանց տարածքով անցնող երկաթուղիներն օգտագործել միջազգային բեռնափոխադրումների համար։ Խոսքը երկաթուղային բեռնափոխադրումների մասին է»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
