«Սա որակում եմ որպես քաղաքական հետապնդում». Անույշ Խուդավերդյան
![]() 436 Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ., 16:12 ԴՕԿ կուսակցությունից Անույշ Խուդավերդյանը և Վարդան Ղուկասյանի մի խումբ աջակիցներ հավաքվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ նամակ փոխանցելու դեսպան Քրիստինա Քվինին: Հիշեցնենք՝ կուսակցության լրատվականը քիչ առաջ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։ «Կոչ ենք անում բոլոր այն հայրենակիցներին, ովքեր անհանգստանում են և գտնվում են արտերկրում, հավաքվել իրենց երկրներում ԱՄՆ դեսպանատան մոտ և պահանջել հստակ պատասխան՝ որտե՞ղ է Վարդան Ղուկասյանը»,- նշված էր տեքստում: «Վարդան Ղուկասյանը հատուկ բնակություն ունեցող քաղաքացի է ԱՄՆ-ում: Ուզում ենք իմանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել պարոն Ղուկասյանի հետ, որտե՞ղ է գտնվում: Մենք նամակ հանձնեցինք, չգիտենք՝ երբ կպատասխանեն: Լինելուն պես՝ կհրապարակենք.... Գյումրու ընտրությունների նախաշեմին տեղի ունեցավ այս ամենը: Սա որակում եմ որպես քաղաքական հետապնդում՝ Սերժ-ռոբական կլանի ձեռքով կազմակերպված, քանի որ նրանց ձեռքերը հասնում են ցանկացած երկիր»,- լրագրողի հետ զրույցում ասել է Անույշ Խուդավերդյանը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
