Երկուշաբթի, 08 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Արցախի ժողովուրդն ստեղծել է իր՝ Ադրբեջանից անկախ պետությունը». Համլետ Պետրոսյան

«Արցախի ժողովուրդն ստեղծել է իր՝ Ադրբեջանից անկախ պետությունը». Համլետ Պետրոսյան
303
Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ., 03:06

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ ում և ինչպես հասկացնել այս պարզ բանը:
Արցախի ժողովուրդն ստեղծել է իր՝ Ադրբեջանից անկախ պետությունը: Թող որ չճանաչված, բայց այն ունեցել է իր սահմանադրությունը, օրենքները, իշխանությունը: Արցախի ղեկավարները գործել են՝ որպես Արցախի հանրապետության պաշտոնյաներ, այլ ոչ թե Ադրբեջանի քաղաքացիներ: Սա վերաբերում է բոլոր հարաբերություններին և բոլոր բնագավառներին, այդ թվում և պատերազմին:
Հայաստանի իշխանությունները չգիտե՞ն այս մասին»։

Աղբյուրը`   Համլետ Պետրոսյան