Երկուշաբթի, 08 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ազգի սերուցքը չկա, Երկրի գլխավոր դարպասը չկա, մարդիկ չկան». Էդուարդ Մանվելյան

«Ազգի սերուցքը չկա, Երկրի գլխավոր դարպասը չկա, մարդիկ չկան». Էդուարդ Մանվելյան
177
Երեկ, 23:36

Գրող Էդուարդ Մանվելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եռաբլուրի հետ մտքերով...
Ինչքան կասես չխառնվես, բայց սիրտ պիտի լինի․․․որտեղի՞ց․․․
Ես հնարավորինս զուսպ եմ, բայց մի պահ, չոր հաշվարկով հաշվեք, պատկերացրեք, տրամաբանեք, որ տակավին բեխ ու մորուս չբուսած դեմքով ամեն երեխուն հազար լամուկ էր բաժին ընկել. դեմը ո՞նց առնեին․․․
Ու երբ ձեր կոմպերն անջատեք, որ երեկոյան մտնեք տաք դուշ, հետո անկողին, հիշեք, որ էս երեխեքից ամեն մեկը պատրաստ էր մահը խլել ընկերոջ ձեռքից այն պահին, երբ դուք արդեն քնած էիք։ Իսկ առավոտյան դուք արթնացաք, նրանք մնացին քնած՝ բաց աչքերով: Վերջում էլ նայեցիք էս երեխեքի ու ախպերների ընտանիքների երեսին ու ասացիք՝ հավերժ փառք․
Թասիիիիիի՞բ․․․
Ինչպես կասեին Վարդան Մամիկոնյանի ձին ու Իգոր Տալկովը՝ не смешите мои подковы, господа демократы минувшего века!!!
Լույսը բացվում է, ու էլ գինեկոլոգ, էլ խադավիկ, էլ գազավիկ, էլ երգչիսՏ ու դերասանիՉ, էլ գրող ու մրող, էլ երգող ու պարող․ բոլորը լայվաբանականն ավարտ դիվանագետներ են․․.
Ախր էս անտեր սոց․ ցանցերն ավերեցին ձեր տունը, երբ ամեն ռաբիս իր ոլորտում դարձավ քաղաքական վերլուծիչ, երբ միմոսներին ու ցինիկներին բեմեր տվեցիք, որ ցինիկանան, իսկ դուք վեց հազար դրամով տոմս առաք ու ոտքի կանգնած ծափահարեցիք հումորչիսՏ միմոսներին, սակայն ձեր մասին պատմող 5000 դրամ արժողությամբ գրքին ասացիք՝ «թանկ ա»:
Լավ, էսքա՞ն էլ թմրած, էսքա՞ն էլ սառը, էսքա՞ն էլ՝ ենթագիտակցական պարալիչով ու հոգևոր իմպտոնեցիայով տառապող մի զգալի մեծամասնություն․․․
Խելագարվելու բան․ ազգի սերուցքը չկա, Երկրի գլխավոր դարպասը չկա, մարդիկ չկան, մտավորական և վերլուծող չկա, բայց բոլորը դեմք են՝ ըստ իրենց տափակ կարծիքի: Ամեն մեկն իր ոլորտում իրեն կիսաաստված է հռչակել։
Պատերազմը հերոսանալու տեղ չէ, մարդիկ, էս երեխեքը չէին հերոսանում, էս երեխեքը, սարսափն աչքների մեջ, ապրելու կռիվ էին տալիս, բայց չհասցրեցին, որովհետև մենք էինք մեռած՝ ազգովի․․․
Ցնդելու բան ա տո. էս հասարակության մտավոր բոլոր սենսորները արգելափակվել են՝ ականջը կա, չեն լսում, աչքը կա, չեն տեսնում, բայց կարևորը՝ լեզուները հասել են երկինք, որովհետև ֆբ-ն աշխարհի միակ տեղն է, որտեղ կարելի է մարդուն առանց տեսնելու քֆուր անել, մուտիլովկա անել մարդու հասցեին և մարսել... Մեկ էլ, մուղամային հարսնիք-կնունք-ծնունդներին առաջին կենացը խմել զոհված տղերքի կենացն ու պարտադիր՝ ոտքի վրա, զգաստ և լալկան հայացքով կանգնած, մինչև կանցնեն բուն հարբեցողությանն ու խժռոցին։
Հազար դարով քեզ հետ տարար դեպի քարե դար, հարյուր դրամ տրանսպորտի և հոսանքի համար ասֆալտին զմրսվող ակԾիվիսՏիկների մեծամասնություն՝ կոնկրետ շերտ հասարակության:
Բանակը զոհվում է, երբ ժողովրդի մեծամասնությունը մեռած է։ Աշակերտը զոհվում է, երբ կրթությունը մեռած է, դաստիարակչությունը զոհվում է, երբ մեռած է դաստիարակողը...
Հ.Գ. Նկարի բոլոր տղաները ողջ են. Սա հավաքական ասելիք է՝ էս տղերքի դեմքով։
Լուս․՝ Սիփան Գյուլումյանի»: