«Նոր մեխանիզմը թույլ կտա ավելացնել Ուկրաինային ռազմական աջակցությունը»․ Ֆոն դեր Լայեն

Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որպես «Եվրոպան վերազինելու» նոր ծրագրի մաս, առաջարկել է ստեղծել 150 միլիարդ եվրո արժողությամբ վարկային նոր մեխանիզմ, որը միության երկրներին թույլ կտա ոչ միայն ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը, այլև զգալիորեն արագացնել և ընդլայնել ռազմական մատակարարումներն Ուկրաինային:
Ֆոն դեր Լայենը երեքշաբթի հատուկ նամակով իր առաջարկներն ուղարկել է ԵՄ երկրներին՝ Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության հարցերով մարտի 6-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ։
«Սա կօգնի անդամ-երկրներին միավորել պահանջարկը և կատարել համատեղ գնումներ: Եվ, իհարկե, այս մեխանիզմների միջոցով անդամ-երկրները կարող են զգալիորեն մեծացնել իրենց աջակցությունն Ուկրաինային, ներառյալ Ուկրաինային ռազմական տեխնիկայի անհապաղ մատակարարումը»,- ասել է Ֆոն դեր Լայենը:

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
86016.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181409.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18