Դադարեցվել են ռուսական նավթի մատակարարումները Չեխիա

Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Լուկաս Վլչեկը հայտնել է, որ Դրուժբա խողովակաշարով դեպի հանրապետություն նավթի մղումը կրկին դադարեցվել է։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նախարարը նշել է, որ հումքի դեֆիցիտի վտանգ չկա, և որ պետական պահուստները կարող են դիմակայել խափանումներին:
Վլչեկը նաև ասել է, որ չեխական նավթավերամշակման գործարանները լավ պատրաստված են նման իրավիճակին, ուստի առկա հումքը բավարար է տնային տնտեսությունների և ընկերությունների կարիքների համար։
Սակայն պաշտոնյան չի նշել դադարի պատճառը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ անցյալ տարվա դեկտեմբերին, Չեխիան արդեն հայտնել էր ռուսական նավթի մատակարարումների դադարեցման մասին։ Շուրջ երկու օր պահանջվեց պոմպային արդյունահանումը վերսկսելու համար:
Ավելի վաղ Չեխիայի նախագահ Պետր Պավելն առաջարկել էր ստեղծել Կիևի ռեժիմին աջակցող երկրների կոալիցիա։ Չեխիայի ղեկավարը նաև ակնարկել է, որ Ուկրաինայի համար կապիտուլյացիա կհամարվի, եթե խաղաղ բանակցություններում Կիևի դիրքորոշումը հաշվի չառնվի։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
309Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
202Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
160Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
56126.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59824.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61923.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
177723.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69622.10.2026, 02:06