«Ո՞վ էր Վազգենի միավորածը բաժանում, 1999-ին մրցակցում նրա դեմ»․ Արամ Սարգսյան
![]() 447 Չորեքշաբթի, 05 մարտի, 2025 թ., 15:00 «Արցախն ազատագրելուց հետո ես անընդհատ պայքարել եմ, դրանից հետո ինչ եղավ։ Ավելի շատ գեներալներ տվեցինք, քան կային լեյտենանտներ։ Այ էդ գեներալները սկսեցին թանկարժեք մեքենաներով ման գալ, պետական պաշտոնյաները՝ տներ ունենալ, հետո ավելի բարձր պաշտոնյաները՝ Մոնումենտում հյուրանոցներ ունենալ, հետո սկսեցին 5000 դրամով քվե առնել»,- «Եռաբլուր»-ում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Հարցին՝ ինչո՞ւ իշխանությունները չեն պատժում այդ մարդկանց, ասաց․ «Հարցը տվեք էսօրվա իշխանություններին։ Նախկին իշխանություններն ասում են, որ իրենց ամեն օր դատարաններ են կանչում, ունեն փաստաբաններ, որ իրենց շահերը լավ պաշտպանում են։ Դատախազներն էսօր ավելի թույլ են, քան այդ փաստաբանները․ մասնավորն ավելի լավ է վճարում, էդ առումով արդարադատության համակարգը լուրջ խնդիրներ ունի»։ Շարունակելով՝ Սարգսյանը հայտարարեց․ «Վազգենը չմիավորվողը միավորեց, ունեցանք հաղթանակ։ Էսօր էլ միավորում է․․․ Ո՞վ էր Վազգենի միավորածը բաժանում, Վազգենի դեմ 1999-ին տարբեր կուսակցություններով մրցակցում, Վազգենից հետո Վազգենի կուսակցությունը գողանում։ Գնացեք, էդ հարցերն իրենց տվեք»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
