«1938թ-ի մարտի 7-ին Երևանում մահացավ Հայ գուսանական դպրոցի հիմնադիր գուսան Շերամը». Էդուարդ Մանվելյան

Գրող Էդուարդ Մանվելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Մոռացվող արժեքներ» շարքից
Ալեքսանդրապոլում աշուղական դպրոցը հիմնադրվել, ձևավորվել ու զարգացել էր Կարսից, Էրզրումից, Բայազետից ու Վանից գաղթած աշուղների կողմից․․․
Նրանցից էին կարսեցի աշուղ Քյամալու՝ Բաղդասար Տալյանի որդիները՝ Հովհաննեսն ու Կարապետը։
Հովհաննեսն ու Կարապետը, թեև իրենց հոր նման աշուղ չէին, սակայն ժառանգել էին նրա երաժշտական շնորհները և 1860-ական թվականներին Ալեքսանդրապոլում հիմնել էին աշուղական սրճարան։ Այդ սրճարանը շուտով հայտնի դարձավ աշուղական մրցույթներով, որտեղ ելույթ էին ունենում Շիրինը, Մահուբի Գևորգը, Ջիվանին և այլ աշուղներ։ Սա այն բեկումնային ժամանակաշրջանն Էր, երբ քաղաքում արդեն ձևավորվել Էր հայեցի մի մթնոլորտ․․․
Եվ ահա, 1857թ-ին լույս աշխարհ եկավ ևս մեկը՝ Տալյանների տոհմից, որին վիճակված էր դառնալու հայ գուսանական երագարվեստի դպրոցի հիմնադիրներից մեկը․․․
Նրա հայրը աշուղ Քյամալու որդիներից Կարապետն էր, որն ավաղ մահացավ, երբ տղան դեռևս փոքր էր։
Նրա աշուղական տաղանդի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցավ Ալեքսանդրապոլի աշուղական ճոխ մթնոլորտը․ մշտապես ներկա լինելով հոր և հորեղբոր հիմնած աշուղական սրճարանում կայացող համերգներին ու մրցումներին՝ նա մեծացավ աշուղների միջավայրում։
Հորից զրկվելուց հետո տղան աշակերտում է մե՛րթ ատաղձագործի, մե՛րթ հյուսն արհեստավորների։ Աշակերտելու տարիներին պատրաստում է իր առաջին սազը, թառը և ինքնուրույն նվագել սովորում․․․
Քսաներկու տարեկանում նորապսակ երիտասարդը, որն արդեն թողել էր հյուսնությունը, ընտանիքի նյութական կարիքները հոգալու համար ընկերանում է Արցախից եկած հայտնի պարսիկ երգիչ Ջումշուդի հետ և սազանդարական խումբ կազմում։ Այսպիսով, նա կարողանում է և՛ զբաղվել իր այնքան սիրած արվեստով, և՛ ընտանիքի կարիքները հոգալ, և՛ կատարելագործվել այն ժամանակ բավական գնահատված արևելյան սազանդարական ոճով նվագելու և երգելու մեջ։ Որոշ ժամանակ անց, նա միանում է Ալեքսանդրապոլի անվանի սազանդարական խմբերից մեկի՝ քամանչահար Չոնգուր Հագոյի (Հակոբ Մանուկյանի) խմբին, որի համբավը դրանից հետո բավական մեծացավ։
1915 թ-ին տեղափոխվում Է Թիֆլիս, որտեղ նույնպես նա լայն ժողովրդականություն Է վայելում, սակայն այլևս նոր նշանավոր երգեր չի գրում։ Նրա արժեքավոր ժառանգությունը ստեղծվել էր Ալեքսանդրապոլում ապրած տարիներին։
87 տարի առաջ՝ 1938թ-ի մարտի 7-ին Երևանում մահացավ Հայ գուսանական դպրոցի հիմնադիր Գրիգոր Կարապետի Տալյանը՝ գուսան Շերամը»:

Ադրբեջանը շարունակում է մշակութային քարոզչությունը Եվրոպայում. Շվեյցարիայում բացվել է «ղարաբաղյան նժույգի» արձանը
13709.06.2026, 00:42
Մահացել է դերասան Խաչատուր Հունանյանը
21907.06.2026, 09:54
Հրանտ Թոխատյանը ուղերձով դիմում է հայ ժողովրդին
34203.06.2026, 19:12
«Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին լուրջ վտանգի տակ է»․ Հովիկ Ավանեսով
32603.06.2026, 16:00
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակը (տեսանյութ)
39531.05.2026, 21:42
Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը
70326.05.2026, 00:12
Ինչպես ջորիները որոշեցին Սուրբ Մամասի վանքի կառուցման տեղը Վայոց ձորում (լուսանկար)
81224.05.2026, 23:30
Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկար)
69624.05.2026, 22:36