«Ձեր կինը դատավոր է, կաշառքի մասին տեղեկություն լինի, ի՞նչ կանեք»․ հարց՝ Կարեն Բատիկյանին
![]() 324 Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ., 16:24 Ընթանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցը։ Նրանցից Կարեն Բատիկյանը, ով եղել է Կենտրոնի նախկին դատախազը, այժմ փաստաբան է, պատասխանեց հանձնաժողովի անդամների հարցերին։ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը հետաքրքրվեց․ «Ձեր կինը Վերաքննիչ դատարանի դատավոր է։ Ընդունենք՝ ձեր տեղակալը զեկուցում է, որ ինչ-որ վարույթով գաղտնի քննչական գործողությունների ընթացքում խոսք է գնում, որ իքս դատավորի պետք է 5000 դոլար կաշառք տան։ Այդ խոսակցությունից հետո պարզում եք՝ գործն ում մոտ է, պարզվում է՝ վարույթը ձեր կնոջ մոտ է, ինչպիսի՞ն կլինեն ձեր գործողությունները»։ Բատիկյանը պատասխանեց, որ իր կինը շատ ազնիվ է, բացառում է նման բան, բայց եթե լինի, հրաժարական կտա, և կողմ է, որպեսզի պատժեն նույնիսկ իր մերձավորին։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
