Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ուժային կառույցի ղեկավարին մեկ սմս-ով ասում են՝ ցտեսություն․ ինչպե՞ս եք գնահատում»․ հարց՝ Կարեն Բատիկյանին

«Ուժային կառույցի ղեկավարին մեկ սմս-ով ասում են՝ ցտեսություն․ ինչպե՞ս եք գնահատում»․ հարց՝ Կարեն Բատիկյանին
214
Այսօր, 16:48

Ինչպես հայտնել էինք, ընթանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթի հարցազրույցի փուլը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է անցած տարվա նոյեմբերից, երբ վարչապետ Փաշինյանը SMS-ով հորդորել էր Սասուն Խաչատրյանին հրաժարական տալ:
Կոմիտեի նախագահի թեկնածուներից Կարեն Բատիկյանից լրագրողները հետաքրքվեցին․ «Ինչպե՞ս եք գնահատում, երբ ուժային կառույցի ղեկավարին մեկ SMS-ով ասում են՝ շնորհակալություն, ցտեսություն. մտավախություն չունե՞ք, որ նույն ճակատագրի կարժանանաք»։ Բատիկյանը պատասխանեց, որ այդ հարցը չի ուզում մեկնաբանել․ «Հարցը գնահատում եմ որպես պրովոկացիոն և չեմ ուզում պատասխանել»,- ասաց նա։

«Ուժային կառույցի ղեկավարին մեկ սմս-ով ասում են՝ ցտեսություն․ ինչպե՞ս եք գնահատում»․ հարց՝ Կարեն Բատիկյանին