«Ադրբեջանական տեղեկատվական տիրույթը լծվել է Սյունիքի մասին ալիևյան կեղծիքների «ապացուցմանը»»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 357 Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ., 17:00 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Օրեր առաջ Անկարայում Ալիևի ելույթից հետո, որտեղ նա հայտարարել հերթական անգամ կեղծել էր պատմությունը ու փաստացի տարածքային հավակնություններ առաջ քաշել ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ։ Դրանից հետո ողջ տեղեկատվական տիրույթը, պատգամավորների և այլոց մակարդակով լծվել է Սյունիքի մասին Ալիևյան կեղծիքների «ապացուցմանը»։ Այդ արշավի մաս է կազմում նաև ադրբեջանական AZ TV հեռուստաընկերությունը, որի կիրակնօրյա գլխավոր թողարկման մեջ կրկին անդրադառնում են Սյունիքին ու մեր պետության հանդեպ ունեցած տարածքային հավակնություններին՝ վերհիշելով «պատմական անարդարությունը» և Ալիևի տարբեր ելույթներ, որտեղ նա ասում է, թե Սյունիքը «սեպ է թյուրքական աշխարհի համար»։ Այն, որ Արցախից հետո Ադրբեջանի ախորժակը ծավալվելու էր Սյունիքի ուղղությամբ ոչ մեկի համար գաղտնիք չէ, բավական է մի քիչ պատմություն իմանալ։ Բայց ներկայիս ակտիվ միտումները, հատկապես Անկարայից Ալիեւի կողմից հնչող ելույթները իսկապես անհանգստության տեղիք են տալիս։ Ըստ իս՝ AZ TV-ն արտահայտում է Ալիևի հետագա ագրեսիվ քայլերի ուղղվածությունն ու նպատակները»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
