«91-ից ձևավորված հայկական քաղաքական դասի պատկերացրած աշխարհի մեխանիկան կործանարար է». Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփն ու իր թիմը կարծես հայկական քաղաքական դպրոցից լինեն։ Հայկական դպրոցի երկու հիմնարար սկզբունքներն էլ առկա են՝ կարծում են, որ ամեն ինչ որոշվում է ցանկություններով և չեն տարբերում դիվանագիտական խոսույթը իրական մտահաղացումից։
Օրեր առաջ Քոչարյանը ոգևորված պատմում էր, թե ինչ հնարամտությամբ է շրջանցել Հեյդար Ալիևի առաջարկությունները։ Մեկը չհարցրեց՝ լավ, այդ ամենը Հեյդարի խոսույթն է եղել, բա նրա իրական մտահաղացումը ինչում էր կայանում։
Լևոնականները մինչև հիմա հավատում են, որ 1997-ի փուլային առաջարկն Ադրբեջանը ընդունելու էր։ Իսկ իրականում այդ ժամանակ Ադրբեջանի իրական մտահաղացումն արդեն ամբողջովին այլ էր և նույնիսկ այդ զիջողական առաջարկի հետ հատում չուներ։
Որ ասում են՝ նոր ուժ, նոր ուժ... Գլխավոր խնդիրը և մարտահրավերը ոչ թե հերթական ընդիմադիր միավորի ստեղծումն է, այլ աշխարհայացքով տարբերվող այլընտրանքի ձևավորումը։ 91-ից ձևավորված հայկական քաղաքական դասի պատկերացրած աշխարհի մեխանիկան կործանարար է։ Տարբերվող, նոր մեխանիկա պետք է առաջարկվի։ Եվ այդ մեխանիկան պետք է կառուցվի փորձով և նախադեպերով հիմնավորված ապացուցողական բազայի վրա, այլ ոչ թե նոր աննախադեպ հեքիմություններ առաջարկի»։

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
3118:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
13514:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
17111:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
17510:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
11409:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
10709:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
13201:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
13900:24