«Մարտի 14-ին հավաքվում ենք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. մեզ այլևս չպետք է անտեսեն»․ Մանե Թանդիլյան
![]() 311 Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ., 17:42 «Ռուբեն Վարդանյանը պահանջել է, որ թեկուզ իրեն դատում են ադրբեջանական օրենքներով, բայց դատեն արդար և թույլ տան միջազգային հանրության ներկայություն՝ միջազգային կառույցներ, լրագրողներ, իրավապաշտպաններ։ Մինչ այսօր դա տեղի չի ունեցել»,- Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ միջազգային կառույցները մանդատ ունեն ներկա գտնվելու Բաքվում ընթացող դատավարությանը, անգամ, եթե այն փակ է։ «Որպես կարճաժամկետ նպատակ՝ պետք է կարողանանք փրկել հայորդու կյանքը փրկել, և նա վերադառնա հայրենիք, պետք է միջազգային կառույցներից պահանջենք մասնակցություն դատավարական գործընթացներին։ Եկեք միասին գնանք այդ մանդատը իրացնելու հետևից։ Հրավիրում ենք բոլորիդ մարտի 14-ին՝ ժամը 13։00-ին, ՄԱԿ-ի գրասնյակի մոտ։ Կպահանջենք, որպեսզի ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչը կապվի Բաքվի իր գործընկերոջ հետ և ասի՝ գնացեք, այդ դատավարությանը մասնակցեք։ Մենք պետք է պատասխաններ ստանանք, մեզ այլևս չպետք է անտեսեն»,- ասաց Թանդիլյանը՝ նշելով, որ հայ ժողովրդին չպետք է շփոթել իշխանությունների հետ։ «Մեր երկրորդ՝ երկարաժամկետ օրակարգը բոլոր գերիների տուն վերադարձի մասին է»,- ասաց Թանդիլյանը՝ նշելով, որ պետք է Կառավարությանը հանգիստ չթողնել, քանի դեռ նրանք չեն վերադարձրել գերիներին: «Նրանք պետք է իմանան, որ հայ գերիներին չվերադարձնելու դեպքում իրենց իշխանությունը կորցնելու են»,- հավելել է Թանդիլյանը՝ կոչ անելով տարատեսակ ակցիաներ կազմակերպել։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
