«Էսօր-վաղը կքրֆենք ֆեյսբուքում, փուքսը կանցնի․ երկնքից երեք խնձոր ընկավ»․ Նարեկ Գալստյան

Լրագրող, «24Նյուզ»-ի տնօրեն Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էսօր-վաղը կքրֆենք ֆեյսբուքում, փուքսը կանցնի, վաղն ու մյուս օրը կգնանք ռեստորան՝ «Հասնենք Սասուն, մտնենք Վան» երգելու։ Մի երեք ամսից էլ որ ինքնամոռաց ջան-ջան-ջան գոռանք, ռեստորան կմտնեն զինված ուժայիններ ու կձերբակալեն խաղաղության դեմ քարոզ անելու համար։
Այդ ընթացքում Նիկոլը քյաբաբ առ քյաբաբ հետ կբերի ևս մեկ Ռենջ ու կգոռա ինքնիշխանության ամրապնդման մասին։ Մի առավոտ Երևանից կանհետանան բոլոր տեռորիստների արձանները՝ Նժդեհ և այլն, Ծիծեռնակաբերդը վերջնականապես կվերածվի ռեստորանային համալիրին կից զբոսավայրի։ Նիկոլը դա կանվանի պատմական կաղապարներից դուրս գալ ու կմեղադրի ընդդիմությանը Հայաստանը գուբերնիայի վերածելու փորձերի մեջ։ Ընդդիմությունն էլ կշարունակի թիվ մեկ կարևորության հարցը, թե ով է բերել Նիկոլին՝ խոստանալով, որ այդ պարզելուց հետո մի բան կանի։ Երևի։
Բոլորը գոհ ու երջանիկ։ Երկնքից երեք խնձոր ընկավ...»։

Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
3601:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
8400:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
5700:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
57Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
46Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
77Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
112Երեկ, 22:18
«Թրամփին հիշեցրե՞լ եք իր խոստումը՝ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Ալիևին դիմելու մասին»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
62Երեկ, 22:01