«Բրյուսելն Ուկրաինային ԵՄ անդամակցություն է խոստանում՝ Ռուսաստանի հետ պատերազմը շարունակելու դիմաց»․ Օրբան

Հունգարիան թույլ չի տա Ուկրաինային հապճեպ անդամակցել Եվրոմիությանը և կարծում է, որ Բրյուսելը Ուկրաիանյին խոստանում է դա միայն այն բանի համար, որ նա կարողանա շարունակել ռազմական գործողությունները Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նա հիշեցրել է, որ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերջերս հաստատել է իր մտադրությունը՝ մինչև 2030 թվականն ապահովելու Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։
«Այսօր Բրյուսելի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Ուկրաինան պետք է հնարավորինս արագ ընդունվի ԵՄ: Ենթադրվում է, որ դա պետք է տեղի ունենա մեկ-երկու տարվա ընթացքում»,- ասել է Օրբանը:
Նրա խոսքով՝ «Եվրոպական առաջնորդները որոշել են, որ Ուկրաինան պետք է շարունակի ռազմական գործողությունները Ռուսաստանի դեմ՝ ԵՄ-ին արագացված անդամակցության դիմաց»։
«Սա կկործանի ողջ Եվրոմիությունը, սա կկործանի մեզ։ Ուկրաինայի հապճեպ անդամակցումը ԵՄ-ին անուղղելի վնաս կհասցնի եվրոպական երկրներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, աշխատաշուկան, առողջապահությունը, հանրային անվտանգությունը, սահմանների անվտանգությունը, էլ չեմ խոսում ազգային պաշտպանության մասին»,- ասել է Հունգարիայի վարչապետը։

«Էդգարիկը բարոյական ոչ մի իրավուք չունի նման ձևով խոսելու». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
610:36
Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1410:30
«Ակնկալում եմ, որ ԱԺ նախագահն այս նստաշրջանի ընթացքում հրաժարական կներկայացնի». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
2510:24
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3710:00
«Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը»․ Տիգրան Աբրահամյան
4609:54
«Եվրոպան չի ընդունում Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման գաղափարը»․ Գալուզին
8809:42
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
4509:36
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան հանրաքվեների վերաբերյալ հռչակագիր կստորագրեն
13309:12