«Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի մարմին
![]() 417 Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ., 15:42 «Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում 49-ամյա կալանավորին հայտնաբերել են կախված վիճակում։ ՀՀ ԱՆ ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է այս մասին՝ նշելով, որ խցում հայտնաբերվել է նաև նամակ։ «Մարտի 17-ին՝ ժամը 09:05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցերից մեկում հայտնաբերել է կալանավորված անձ, 1976թ. ծնված Ն. Ա-ին՝ սավանով կախված վիճակում: Ծառայողը խցում հայտնաբերել է նաև ենթադրաբար կալանավորված անձի կողմից գրված նամակ»,- նշել է Նավիկյանը՝ հավելելով, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: |
Գողացել են պատերազմում վիրավորված Սամվել Սարյանի ավտոմեքենայի կողային հայելիները (տեսանյութ)
226Երեկ, 15:185 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
319Երեկ, 11:24Խոտեր այրելու հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած կինը մահացել է
229Երեկ, 00:30Դոհայում սպանվել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդները
33709.09.2025, 18:14ԶԼՄ-ները հայտնում են Նեպալի նախկին վարչապետի կնոջ մահվան մասին (տեսանյութ)
41209.09.2025, 17:02Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են սրճարանի մոտ ծեծում 16-ամյա տղային (տեսանյութ)
29009.09.2025, 12:12Երևանում կրակոցներ են հնչել
29209.09.2025, 11:54Ստամբուլում այսօր ոստիկանների վրա հարձակված 16-ամյա դեռահասը հարձակումից առաջ հաղորդագրություն է թողել (տեսանյութ)
53208.09.2025, 20:57