«Այս միջադեպը կարող է ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների առիթ դառնալ». Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարություն է տարածել

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի մի խումբ երկրպագուների դրսևորած սադրիչ վարքագծին հայ երկրպագուների նկատմամբ։
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Շնորհակալություն մեր թիմի հավատարիմ երկրպագուներին, որոնք հրաշալի մթնոլորտ էին ստեղծում «Դինամո Արենայում» կայացած խաղի ամբողջ ընթացքում:
Ձեր հսկայական աջակցությունն իսկապես զգացվում էր մարզադաշտում և ավանդաբար մեծ մոտիվացիա էր հաղորդում թիմին, ինչի համար կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ: Սակայն անպայման պետք է նշեմ խաղից հետո տեղի ունեցած միջադեպի մասին, երբ հանդիսատեսի մի փոքր մասը ներխուժեց մարզադաշտ, և տհաճ միջադեպ տեղի ունեցավ ինչպես խաղադաշտում, այնպես էլ հյուրերի թիմի տրիբունաների մոտ:
Հյուրընկալվող թիմի երկրպագուի նկատմամբ նման պահվածքն անընդունելի է: Այս բացարձակ անընդունելի արարքով մենք վիրավորեցինք հյուր թիմի երկրպագուներին և հնարավորություն չտվեցինք մեր թիմին հաղթանակը տոնել իր հավատարիմ երկրպագուների հետ: Նման գործողությունները վնասում են ֆուտբոլին և ստվեր գցում մեր երկրի միջազգային հեղինակության վրա:
Այս միջադեպը կարող է ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների առիթ դառնալ, որոնք վնաս կհասցնեն մեր թիմին և վրացի ֆուտբոլասերներին: Շնորհակալություն հրավիրյալ թիմին, ինչպես նաև նրանց երկրպագուներին, որոնք ընկերական մթնոլորտ են ստեղծել ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երևանում:
Ցանկանում ենք նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և մեր գործընկերներին ամենաբարձր մակարդակով ընդունելության համար: Երկու երկրների միջև սերտ մարզական կապերը հաստատվում են նաև ամենահեղինակավոր առաջնություններից մեկի անցկացման Վրաստանի և Հայաստանի համատեղ հայտով:
Հույս ունեմ, որ և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը 2029 թվականին կընդունեն ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Ֆուտբոլը միավորում է մեզ և բերում հաջողություն: Հատուկ շնորհակալություն մեր ֆուտբոլային թիմի յուրաքանչյուր անդամի, ամբողջ թիմին և մարզչական շտաբին, որոնք հիանալի նվիրվածություն և տրամադրություն ցուցաբերեցին փլեյ-օֆֆի երկու խաղերում էլ հաղթելու համար»:

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
5320:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
103227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
106227.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
119126.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43425.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
52024.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54224.10.2026, 14:12