The Atlantic-ի գլխավոր խմբագիրը պատահաբար հայտնվել է ԱՄՆ-ի հարվածները քննարկող փակ չաթում

The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատահաբար հայտնվել է Signal զրուցարանի փակ չաթում, որտեղ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի անդամները քննարկելիս են եղել Եմենի հութիների դեմ գործողության ծրագրերը։ Այս մասին գրում է լրատվական գործակալությունը։
Զրույցում ընդգրկված են եղել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխնախագահ Վենսը: Լրագրողը չաթ մտել է մարտի 13-ին՝ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ռազմական գործողությունների մեկնարկի մասին հայտարարելուց երկու օր առաջ։ «Եթե կարծում եք, որ մենք պետք է դա անենք, շարունակեք: ...Ես պարզապես ատում եմ, որ ստիպված եմ նորից փրկել Եվրոպան»,- գրել է Վենսը չաթում (ԱՄՆ-ն պնդում է, որ հութիների գործողություններն ավելի շատ վնասում են Եվրոպային): The Atlantic-ը նշում է, որ թեև Վենսը հրապարակավ չի հեռանում Թրամփի դիրքորոշումներից, սակայն նամակագրության մեջ նա կասկածի տակ է դրել նախագահի իրազեկվածությունը:
«Ես վստահ չեմ, որ նախագահը գիտակցում է, թե դա որքանով է անհամապատասխան Եվրոպայի նկատմամբ իր ներկայիս քաղաքականության հետ: Կա նաև նավթի գների չափավոր կամ ուժեղ թռիչքի վտանգ։ Ես պատրաստ եմ աջակցել թիմի կոնսենսուսին և այս մտահոգությունները պահել ինձ: Բայց մեկ ամսով հետաձգելու լուրջ փաստարկներ կան»։
Փենթագոնի ղեկավարը նրան պատասխանել է. «Ես լիովին կիսում եմ ձեր զզվանքը Եվրոպայի մակաբուծության հանդեպ։ Սա խղճալի տեսք ունի: Բայց Մայքը իրավացի է, մենք միակն ենք մոլորակի վրա (մեր կողմից), ով կարող է դա անել: Մոտիկ էլ ուրիշ մարդ չկա»։
Ավելի ուշ Սպիտակ տունը հաստատել է նամակագրության իսկությունը։
Չաթի ստեղծողի՝ Մայք Ուոլցի գործողությունները կարող էին խախտել Լրտեսության մասին օրենքի մի քանի դրույթ, որը կարգավորում է ռազմական տեղեկատվության հետ վարվելը, ասում են լրատվականի հետ զրուցած փաստաբանները։ Փորձագետները բացատրել են, որ Signal հավելվածը կառավարությունը չի համարում, որ հարմար է գաղտնի տեղեկատվության փոխանակման համար։ Եթե չաթի մասնակիցները կորցնեին իրենց հեռախոսները կամ գողանային դրանք, ազգային անվտանգության հնարավոր վտանգը լուրջ կլիներ:
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 2024 թվականի հունվարի 12-ից միջազգային կոալիցիայի աջակցությամբ օդային հարվածներ են հասցնում Եմենին։ Մարտի 15-ին ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարեց հութիների դեմ ռազմական գործողություն սկսելու մասին, որից հետո 18 հրթիռ և անօդաչու թռչող սարք արձակվեց USS Harry S. Truman ավիակիրի ուղղությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ հութիների հետագա ցանկացած հարձակում կդիտվի՝ որպես Իրանի կողմից հարված։

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
11700:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
11000:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
196Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
109Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
100Երեկ, 22:36
«Արթուր Դանիելյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքարկումը մերժվեց»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
95Երեկ, 21:48
Ոստիկանները փորձում են Մգեր Արմենիային վտարել իր բնակարանից
126Երեկ, 21:42