«Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև». Օվերչուկ

Հայաստանը չի կարող «երկու աթոռի վրա նստել». նա պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության և Եվրոմիության միջև։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ավելի վաղ ՀՀ խորհրդարանի պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էին ԵՄ-ին հանրապետության անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։
«Սա Հայաստանի ներքին խնդիրն է: Բայց իրականում մենք հասկանում ենք, որ և՛ ԵԱՏՄ-ն, և՛ ԵՄ-ն ունեն նույնանման օրակարգեր: Եվ հետևաբար, երկիրը պետք է կողմնորոշվի և ընտրություն կատարի: Որովհետև հնարավոր չի լինի միաժամանակ նստել երկու աթոռների վրա, դա միանշանակ է», - ասել է Օվերչուկը:
«ՌԴ-ն ստիպված կլինի վերանայել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը, եթե հանրապետությունը միանա ԵՄ-ին։ Սա կանդրադառնա բնակչության կենսամակարդակի վրա, Ռուսաստանը դա չի ցանկանում», հավելել է ՌԴ փոխվարչապետը։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել ԵԱՏՄ-ում։ Եվ այսօր նա իր դրական ներդրումն է ունենում եվրասիական ինտեգրման գործում»,– ասել նա։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
300Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
196Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
157Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55626.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59624.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
177123.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69422.10.2026, 02:06