Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին մեղադրանք է ներկայացվել
![]() 172 Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 20:30 ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին մեղադրանքներ են ներկայացվել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ Հովիկ Աղազարյանին, ըստ իրավապահների, մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (435-րդ հոդվածի երրորդ մաս, երրորդ կետ), ինչպես նաև պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը՝ առանձնապես խոշոր չափերով (438-րդ հոդվածի երրորդ մաս, երկրորդ կետ): Տարոն Մարգարյանը մեղադրվում է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկման կամ փոխանցման համար, որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, տեղաբաշխումը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը, կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ պահելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (296-րդ հոդվածի, երրորդ մասի երկրորդ, երրորդ կետեր), պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մեջ, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք (441-րդ հոդված, երկրորդ մասի երկրորդ, չորրորդ, հինգերորրդ կետեր), և 447-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքի համար՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը կամ ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ ինքնակամ կառույցների քանդման մասին որոշման կատարումը չապահովելը պաշտոնատար անձի կողմից, հայտնում է «Ազատություն»-ը։ Հիշեցնենք, որ երեկ Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: |
«ԱՄՆ-ն չի ստանա Գրենլանդիան»․ Գրենլանդիայի վարչապետ
2413:49«Հայաստանն իր որոշումներով նպաստել է խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրմանը»․ Շտայնմայեր (տեսանյութ)
6113:39«Գյումրու փողոցները հարբած չափչփելու փոխարեն լուրջ եզրակացություններ արեք»․ Գրիգոր Երիցյան
5713:30«Վարդանիկի շուրջ միավորվելու կոչեր անելուց առաջ գոնե մի փոքր մտածեք»․ Գեղամ Նազարյան
24912:54«Պետք է բացառել ընդդիմադիր ձայների փոշիացումները»․ Գոհար Մելոյան
11612:30«10 օրից ավելի՝ Ադրբեջանը խախտում է հրադադարը․ մարդկանց վախեցնելով լռեցնում էին»․ Տիգրան Աբրահամյան
11812:24«Հուսով եմ՝ ընդդիմադիր ուժերին կհաջողվի ձևավորել իշխանություն»․ Կարեն Մալխասյան
15412:18«Իրեն ամեն ինչ ներվելու է, բացի 2026-ին իշխանությունը տալու բլթոցից»․ Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
19511:54