Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Գյումրիում էլ ՔՊ-ն փաստացի պարտվեց ընդդիմությանը». Նաիրի Հոխիկյան

«Գյումրիում էլ ՔՊ-ն փաստացի պարտվեց ընդդիմությանը». Նաիրի Հոխիկյան
489
Երեկ, 01:24

Գյումրիում էլ ՔՊ-ն փաստացի պարտվեց ընդդիմությանը։
Ավելի քան 90% քվեների հաշվարկի արդյունքում ՔՊ -ն իր Սարիկով ունի 35% ձայն, իսկ անցողիկ շեմը հաղթահարած մյուս 4 ընդդիմադիր ուժերը միասին' մոտ 51% ձայն։
ՔՊ -ի հաղթելու հնարավորությունը բացառված է, մնում է հույս ունենալ, որ ընդդիմադիր 4 ուժերը կմիավորվեն։
Հետևաբար' կամ կլինի Գյումրիի ընդդիմադիր կառավարում, կամ կլինի նոր ընտրություն։
ՔՊ -ն այս ընտրություններով չի ղեկավարի Գյումրին։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան