«Արցախի ժողովրդի 80 տոկոսն աղքատության շեմից ներքև է ապրում». Արտակ Բեգլարյան
![]() 347 Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ., 13:00 «Մեր պահանջները ներկայացված են նաև Խորհրդի՝ ամսի 29-ի հանրահավաքի պահանջագրի մեջ»,- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտ ընթացող ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Գլխավոր հարցը բնակարանային ծրագիրն է, զբաղվածության ու բնակվարձի աջակցության ծրագիրը»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական վերջնանպատակը հավաքական վերադարձն է, իսկ մինչ այդ ցանկանում են բնակվել ՀՀ-ում՝ արժանապատիվ պայմաններով: «Լավագույն տարբերակը համայնքային բնակեցումն է մեզ համար, բաց կառավարությունն արդեն ընտրել է ցրիվ բնակության կամ ապակենտրոնացված բնակության սկզբունքը ու խնդիրը տանում է վարկավորման դաշտ: Մենք պնդում ենք, որ պետք է լինի համայնքային բնակեցում ու պետք է զբաղվածության ծրագրերը փոխկապակցված լինեն բնակարանային ծրագրերի հետ, որն արված չէ: Այս պայմաններում, երբ ինչ-որ առաջարկներ են արվում ու հարկադրանքի լեզվով են խոսում ժողովրդի հետ, նրանց սոցիալական վիճակը կտրում ծանրանում է: Արցախի ժողովրդի շուրջ 80 տոկոսը աղքատության շեմից ներքև է ապրում»,- շարունակեց նա: |
«Իրանի վրա հարձակմանը 5 է պակաս». Ռոբերտ Բարսեղյան (տեսանյութ)
13501:12««Տատիկների գործը»՝ անազատություն՝ առանց անհրաժեշտության». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
9401:00Ռուսաստանը 3 ամսում ավելի քան 10000 կառավարվող ավիացիոն ռումբ է նետել Ուկրաինայի վրա
10600:55Ամերիկացի սենատորն արդեն 21 ժամ է՝ ելույթ է ունենում ընդդեմ Դոնալդ Թրամփի վարչակազմի. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
18300:33«Մերժվել է Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին ճանաչման ներկայացնելու միջնորդությունը»․ Ռոման Երիցյան
13900:12ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Շուտով կլինի Իրանի վրա ամենամեծ հարձակումը պատմության մեջ». իսրայելական հեռուստաընկերություն
31900:02«Deutsche Welle-ի ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել հարևան հակառակորդների տեղեկատվական դաշտում». Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
145Երեկ, 23:24Խոզնավարի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել
172Երեկ, 23:06