Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«ԵՄ դիտորդներն ավելի քան մեկ շաբաթ է զեկույցներ են ուղարկում Բրյուսել, բայց ԵՄ-ն լռում է». Էդմոն Մարուքյան

«ԵՄ դիտորդներն ավելի քան մեկ շաբաթ է զեկույցներ են ուղարկում Բրյուսել, բայց ԵՄ-ն լռում է». Էդմոն Մարուքյան
270
Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ., 13:54

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «

Կեսգիշերին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Տուժածներ չկան:

ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն ավելի քան մեկ շաբաթ է զեկույցներ է ուղարկում Բրյուսել՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին։ Այդ տեղեկատվությունը ներկայացվել է նաև ԱՄՆ դեսպանին՝ նրա Գորիս կատարած այցի ժամանակ։

ԵՄ-ն լռում է, դիտորդները նույնպես՝ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն գալիս։ Գոնե ակնարկ լիներ Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։
Արձագանք չկա…»:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան