«ԱՄՆ նոր մաքսատուրքերը կտարածվեն բոլոր երկրների վրա»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ նոր մաքսատուրքերը, որոնք իր վարչակազմը նախատեսում է սահմանել ապրիլի 2-ին, կտարածվեն ոչ միայն10-ից 15 երկրներից բաղկացած փոքր խմբի վրա, այլ բոլոր երկրների վրա:
«Մենք պետք է սկսենք բոլոր երկրներից և տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը։
«Ըստ էության, տուրքերը կտարածվեն բոլոր երկրների վրա, որոնց մասին մենք խոսում ենք, իսկ մենք խոսում ենք բոլոր երկրների մասին»,- հավելել է նա։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ի մաքսատուրքերը շատ ավելի մեղմ կլինեն, քան նախկինում այլ երկրների կողմից ամերիկյան արտահանման համար սահմանված մաքսատուրքերը:
«Մեզ թալանել են ավելի՝ քան պատմության մեջ որևէ այլ երկրի, այնուամենայնիվ, մենք շատ ավելի մեծահոգի կլինենք նրանց հանդեպ, քան նրանք՝ մեր հանդեպ»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ապրիլի 2-ից ներմուծվող ապրանքների վրա հայելային մաքսատուրքեր սահմանելու իր մտադրության մասին: Բրազիլիան, Հնդկաստանը, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան և ԵՄ երկրները, միջին հաշվով, ԱՄՆ-ից շատ ավելի բարձր մաքսատուրքեր են գանձում, քան ԱՄՆ-ն է գանձում այդ երկրներից:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
300Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
196Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
157Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55626.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59624.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
177123.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69422.10.2026, 02:06