Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ծնողները պահանջում են հավաստիացում, որ իսկապես իրենց զավակի մասունքն է իրենց հանձնվում»․ Անդրանիկ Քոչարյան

«Ծնողները պահանջում են հավաստիացում, որ իսկապես իրենց զավակի մասունքն է իրենց հանձնվում»․ Անդրանիկ Քոչարյան
331
Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ., 16:48

44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողների հետ հանդիպման ժամանակ մթնոլորտը լարվել է այն բանից հետո, երբ ծնողները պահանջել են իրենց երեխաներին փնտրել ողջերի մեջ, այլ ոչ թե զոհվածների։ Մասնավորապես Գեղամ Նազարյանի հետ վիճաբանություն է սկսվել, երբ նա հարց է բարձրացրել, թե ի՞նչ պետք է արվի այն դեպքերում, երբ ծնողը ԴՆԹ ուսումնասիրությունների արդյունքում նույնականացված մասունքը հրաժարվում է ընդունել։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս պարզաբանեց իրավիճակը՝ հայտնելով, որ զգայուն թեմա է քննարկվում, բայց լարվածություն չկա, ուղղակի ծնողները պահանջում են հավաստիացում, որ իսկապես իրենց զավակի մասունքն է իրենց հանձնվում և որ ամեն ինչ արվում է նրանց որդիներին փնտրելու համար։ «Ես համախոհ եմ իրենց հետ, քանի դեռ ծնողը կասկածներ ունի, մենք պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, կարող է գերեվարված լինեն։ Շատ տարիներ են անցել, իհարկե հավանականությունը տարեցտարի փոքրանում է, բայց այդ աշխատանքների կազմակերպման համար հանձնաժողով է ձևավորվել, որը ղեկավարում է ոչ ավել, ոչ պակաս ԱԱԾ տնօրենը»,- ասաց Քոչարյանը։

«Զգայուն թեմա է քննարկվում, լարվածություն չկա»․ Անդրանիկ Քոչարյան
Գեղամ Նազարյանը պարզաբանում է, թե ինչու է վիճաբանություն սկսվել անհետ կորածների ծնողների հետ