Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Կոչ անողների մեծամասնության մոտ խոսքի և գործի միջև անդունդ է». Բորիս Նավասարդյան

«Կոչ անողների մեծամասնության մոտ խոսքի և գործի միջև անդունդ է». Բորիս Նավասարդյան
112
Այսօր, 00:54

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան ավելի հաճախ են հնչում ազգային միասնության կոչերը, այդքան արագանում է հասարակության «ատոմիզացիայի» գործընթացը՝ թե քաղաքական դիրքորոշումների, թե երկրում ու աշխարհում տեղի ունեցողի մասին իրազեկվածության, թե բարոյական կողմնորոշումների առումներով... Կոչ անողների մեծամասնության մոտ խոսքի և գործի միջև անդունդն է պատճառը, երևի՝ համախմբվածության մասին կարգախոսների ետևում, իրականում, մանր անհատական կամ նեղ խմբային շահերն են թաքնված։ Ամեն թփի տակ թշնամիներ փնտրելու քարոզը հաղթանակած է դուրս գալիս ուղեղների համար պայքարում»: