Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Անհայրենիքները հայերիս հայրենիքը սուլթանատի վերածեցին մեծ խանդավառությամբ». Կարեն Վրթանեսյան

«Անհայրենիքները հայերիս հայրենիքը սուլթանատի վերածեցին մեծ խանդավառությամբ». Կարեն Վրթանեսյան
103
Այսօր, 00:30

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս տարվա փետրվարի 16-ին մահացած իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ քրգործ էր հարուցված դեռ 2023-ի սեպտեմբերի 19-ին արված ֆեյսբուքյան մի գրառման համար։
Իր մահվանից հետո քրգործը ոչ միայն չկարճվեց, այլ, դատելով որոշ լուրերից, գործում նոր հոդվածներ են ավելացվել։ Օսմանյան կայսրության լավագույն ավանդույթներով...
2018-ի ապրիլի 13-ին, երբ Նիկոլն իր աջակիցների հետ մտնում էր Երևան, իրեն ուղեկցող ջահելներից մեկի ձեռքին պաստառ էր. «Սուլթանատի վերածելու հայրենիք չունենք»։
Ինչպես ցույց տվեց ժամանակը (և ինչպես միշտ է լինում նիկոլականների դեպքում), այդ պաթոսային կարգախոսը կիսաճշմարտություն էր։ Ճշմարտությունն այն էր, որ անհայրենիքներն, այո՛, հայրենիք իսկապես չունեն։ Բայց հայերիս հայրենիքը սուլթանատի վերածեցին մեծ խանդավառությամբ։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան