«Արդյո՞ք իրավիճակի ապակայունացում թույլ չտալու միակ տարբերակը ինքնանվաստացումն է». Հակոբ Բադալյան
![]() 294 Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ., 22:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Մենք հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ՝ մեր երկու ժողովուրդների համար խաղաղ և բարգավաճ ապագայի ճանապարհին այս կարևոր քայլի իրականացման գործում»: Սա ասում է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը, Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում: Մի քանի օր առաջ էլ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր Ադրբեջանի իր պաշտոնակցին հրավիրել միասին ինչ-որ բան քննարկելու: Բնականաբար՝ գրեթե զրո արձագանք: Լավ, որքա՞ն կարելի է գնալ ինքնանվաստացման ճանապարհով, անունը դնելով, թե դա խաղաղության ճանապարհն է: Իհարկե հասկանալի է, որ Հայաստանի համար ներկայումս շատ կարևոր է թույլ չտալ իրավիճակի ապակայունացում: Բայց, արդյո՞ք այդ խնդրի լուծման միակ տարբերակը այն ինքնանվաստացումն է, որ դրսեւորվում է շարունակաբար: Որովհետեւ, եթե խնդրի լուծման գինը դա է, ապա դա ոչ թե այդ խնդիրն է լուծում՝ թույլ չտալ էսկալացիայի առիթներ, այլ լուծում է այդպիսի վտանգներից առաջ պարզապես տոտալ բարոյալքման, ոգեթափման խնդիր, որի էֆեկտն իհարկե ստանալու է հակառակորդը: Այո, կա Հայաստանի կառուցողականությունը միջազգային առանձին դերակատարների մատուցելու եւ այդպիսով որոշակի փաստարկային հենք ունենալու հարց: Բայց, այդ հարցը հնարավոր է լուծել առանց վերը նշածս ինքնանվաստացումների: Որովհետեւ, եթե միջազգային դերակատարներն էլ միայն այդ գնով են պատրաստ «ընդունել», որ Հայաստանը կառուցողական է, ապա խոսքը ոչ թե Հայաստանի կառուցողականության, այլ պարզապես տոտալ ապաշնորհության մասին է, քաղաքական անհամարժեքության: Իհարկե կան շատ շրջանակներ, որոնք վաղուց խորապես համոզված են, որ դա դիտավորության հետեւանք է: Ինքս առայժմ չեմ հարում այդ տեսակետին, թեեւ ակնառու է, որ իրավիճակը իր աստիճանով վաղուց այնպիսին է, որ այդօրինակ եզրահանգումները առնվազն ունեն միանգամայն տրամաբանական կառուցվածք»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
