Դատախազությունն ուսումնասիրում է երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառումը
![]() 340 Երեկ, 20:00 Երգիչ Անդրեի (Անդրեյ Հովնանյան) կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։ Այս մասին «Ֆակտոր»-ի հարցին ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ 2024-ի տարեվերջին մամուլում հրապարակումներ եղան, որ երգիչն ու կինը՝ երգչուհի Անի Օհանյանը, բաժանվել են։ Տևական լռությունից հետո Անի Օհանյանը երեկ գրառում է կատարել, որում, թեև Անդրեի անունը չի նշել, բայց բովանդակությունից պարզ է դառնում, որ խոսում է նրա մասին։ «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»: Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ: Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ։ Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել: Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում: Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»,- «Ինսթագրամ»-ի իր էջում գրել է երգչուհին։ |
«Մարդ ի՞նչ կարգի իդիոտ լինի, որ ատրճանակի սպառնալիքով ստորագրված թղթի կտորին անընդհատ հղում կատարի». Արա Պողոսյան
2402:12«Ադրբեջանը 2025-ին պլանավորել է 12 մեծամասշտաբ միջազգային զորավարժություն». Կարապետ Պողոսյան
5801:12Թրամփի վարչակազմը աշխատանքից հեռացրել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեում ԱՄՆ-ի ներկայացուցչին
13001:03«Կոչ անողների մեծամասնության մոտ խոսքի և գործի միջև անդունդ է». Բորիս Նավասարդյան
8100:54«Անհայրենիքները հայերիս հայրենիքը սուլթանատի վերածեցին մեծ խանդավառությամբ». Կարեն Վրթանեսյան
8100:30«Վաղը ՀՀ իշխանությունների համար խնդիր չի լինելու նաև Սյունիքի բռնազավթումը». Արմեն Այվազյան (տեսանյութ)
10000:24«ԱՄՆ-ն և Իրանն ուղիղ բանակցություններ են վարում». Թրամփ (տեսանյութ)
12500:21«ՔՊ-ից չընտրված Սարիկը ռազբորկա կենե գյումրեցի ընդդիմադիր կնոջ հետ, եղբորն ու ամուսնուն կկանչե գեղամեջ». Սյուզի Բադոյան (լուսանկար)
13500:00