Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Էմմա Պալյանն ու քյաբաբ փաթաթող ամուսինը գժական աճ են արձանագրել»․ Սյուզի Բադոյան

«Էմմա Պալյանն ու քյաբաբ փաթաթող ամուսինը գժական աճ են արձանագրել»․ Սյուզի Բադոյան
304
Չորեքշաբթի, 09 ապրիլի, 2025 թ., 11:30

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրեցի ՔՊ պատգամավոր Էմմա Պալյանը քյաբաբ փաթաթող ամուսնու հետ ՈՍԿՈՒ ԽԱՆՈՒԹ է բացել։
Հիշենք, Էմման ամենախղճուկ, չերևացող քպ-ականն է եղածների մեջ։
Ալենի մոտ araratnews-ում կարծեմ տեքստ շարող էր աշխատում, մուժն էլ Կիլիկիա բիստրոյի քյաբաբ փաթաթող էր.. բայց հիմա գժական աճ են արձանագրել, մուժը դարձավ կնոջ վարորդը ԱԺ-ում, որ դրսում չմնա մրսի, հիմա էլ «շնորհալի» բիզնեսմեն դառան։
Ավտոլվացման կետ են բացել, գնումների կասկածելի սխեմա մտան իրենց գրախանութով ըստ մամուլի + հիմա էլ ոսկու խանութ։
Հը էդ փողերն ուրդո՞ւց, կհարցնեն միամիտ գյումրեցիք։
Արդեն 2-3 բիզնեսն են բացում մարդ ու կնիկ։
Երևի տաղանդավոր չեն, ուղղակի բախտներն է բերել՝ Նիկոլի պես բարձր հովանի ունեն, վաղն էլ գուցե մոլ բացեն, ինչի չէ որ»։

Աղբյուրը`   Սյուզի Բադոյան