Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Զգացե՞լ եք` ինչ նման են Նիկոլի, Սերժի, Քոչարյանի, Լևոնի մոլի երկրպագուները». Արմեն Հայրապետյան

«Զգացե՞լ եք` ինչ նման են Նիկոլի, Սերժի, Քոչարյանի, Լևոնի մոլի երկրպագուները». Արմեն Հայրապետյան
179
Չորեքշաբթի, 09 ապրիլի, 2025 թ., 11:42

Լրագրող Արմեն Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զգացե՞լ եք՝ ինչ նման են Նիկոլի, Սերժի, Քոչարյանի, Լևոնի մոլի երկրպագուները։
Փորձեք մի փոքր քննադատել դրանց կուռքերին, բորենիների նման հարձակվում են։ Իբր իրենց պաշտամունքի առարկան մի Սուրբ էակ է, անմեղ հրեշտակ։
Դրանք պատրաստ են անգամ իրենց հորն ու մորն ուրանալ, անցնել բոլոր կարմիր գծերը, միայն թե պաշտպանեն իրենց կուռքերին։
Տղաներ և աղջիկներ, մի քիչ հանդարտվեք, վերը նշվածներից որևէ մեկը սուրբ չէ, ժամերով ու փաստերով կարելի է քննադատել բոլորին»: