3 անչափահասներ խաղալիք ատրճանակով «զինված» փորձել են գողություն կատարել

Ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտա 39/12 շենքի նկուղից փորձել են գողություն կատարել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ 33-ամյա Արաքսյա Խ․-ն հայտնել է, որ ժամը 13։30-ի սահմաներում Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի նկուղից 3 երեխաներ փորձել են գողություն կատարել, իր երեխան կանխել է, որի ժամանակ նրան վախեցրել են և ըստ իր երեխայի նրանց ձեռքին «ատրճանակ» է եղել: Ոստիկանները պարզել են, որ գողության փորձ կատարած երեխաները հանդիսանում են Երևանի բնակիչներ 13-ամյա Լ․ Խ․-ն, 13-ամյա Ա․ Պ․-ն և 13-ամյա Մ․ Պ․-ն, ովքեր ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ անցկացվել է պրոֆիլակտիկ աշխատանքներ և հանձնվել են ծնողներին, իսկ ատրճանակը եղել է մանկական խաղալիք:

Ուկրաինան հարվածել է Սամարայի և Ուֆայի նավթավերամշակման գործարաններին
14514:24
Թուրքիայի դպրոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել (տեսանյութ)
17711:36
Սիրիայի արաբական բանակին պատկանող օբյեկտում հզոր պայթյուններ են որոտացել
288Երեկ, 23:54
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
197Երեկ, 19:06
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
515Երեկ, 15:42
Երեխան մահացած է ծնվել
205Երեկ, 11:30
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է
234Երեկ, 00:48
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. բնակիչներին տարհանել են
23220.09.2026, 18:30