«Իրավիճակը կփոխվի՝ տգետների իշխանության հեռացումից հետո»․ Սևակ Հակոբյան
![]() 249 Շաբաթ, 12 ապրիլի, 2025 թ., 00:00 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Նիկոլը էլ պետք չէ․ «Կարճ ասած»»։ Տեսանյութում Հակոբյանը նշում է․ «Տեսե՞լ եք՝ ինչ է կատարվում աշխարհում․․․ Բոլոր երկրներում ինչ-որ գործընթացներ են, ու մենակ Նիկոլի ղեկավարությամբ Հայաստանն է, որ ոչ մի բանի հետ կապ չունի, տաշեղի նման մի կողմի վրա ընկած․․․ Կարճ ասած՝ հայտնվել ենք մի վիճակում, երբ մեր երկրի ղեկավարը ոչ մեկի հետ կապ չունի, նրանից ոչինչ կախված չէ։ Նրա ներկայությունը զգում ենք միայն մենք՝ մեզ, մեր երկրին հերթական վնասը տալու ժամանակ։ Նրա ներկայությունից լիուլի օգտվում են մեր թշամիները, իսկ մյուսների համար մեկ է իր գոյությունը։ Ասենք ՀԱՊԿ նիստ է, Հայաստանը չի մասնակցում, ի՞նչ եք կարծում, Նիկոլի բացակայությունը որևէ մեկը զգո՞ւմ է։ Իսկ որ մասնակցում է, որևէ մեկին պե՞տք է։ Սա ցավով եմ ասում, որովհետև խոսքը ոչ միայն Նիկոլի, նաև Հայաստանի մասին է։ Նիկոլ Փաշինյանի ելույթները միշտ քննադատած լինելով, այնուամենայնիվ, ընդունում եմ, որ մեկ ելույթ շատ ճիշտ է․ երեկվա կառավարության նիստում նրա խոսքն էր, որ ինքը՝ ամբողջ թիմով, տգետ է։ Ու մեզ հետ կապված այս իրավիճակը կփոխվի այդ տգետների իշխանության հեռացումից անմիջապես հետո։ Հեռացում ինքը կտրուկ կփոխի իրավիճակը։ Իսկ երբ եկավ նորմալ ղեկավար, գործիքից կփոխվենք ու էլի կդառնանք գործոն»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
