Ինչպես է հնարավոր հասնել իշխանափոխության. «Ժողովուրդ»
![]() 281 Շաբաթ, 12 ապրիլի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իմպիչմենտի միջոցով իշխանափոխություն սկսելու գործընթացը կարծես ավարտվեց այն օրը, երբ հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հնչեցվեց այդ մասին։ Պատգամավորների 1/3ը՝ 36 պատգամավոր, պետք է ներկայացնի վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որի մեջ նշվում է նոր վարչապետի թեկնածուն։ 48-50 ժամ հետո վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստերում: Ներկայացվելուց 48-72 ժամ հետո նախագիծը դրվում է քվեարկության։ Որոշումն ընդունվում է անվանական փակ քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 54 կողմ ձայնով։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի ավարտին մնացել է մոտ 2-3 ամիս ժամանակ, ու եթե ընդդիմությունը հիմա սկսի իմպիչմենտի գործընթաց, մեծ դժվարությամբ կհասցնի ավարտին ոչ միայն այն պատճառով, որ ՔՊ-ական 20 պատգամավորների միանալու հեռանկարն է դժվար պատկերացնելի, այլ նաև ժամկետների իմաստով: Անգամ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի միանալու դեպքում այն չի իրականացվի։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2114:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
4614:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
7714:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
7714:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
7513:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
14512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
18011:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
21710:30
