Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Կառավարությունը թքած ունի մեր խնդիրների վրա»․ Միկոյան 64-ի բնակիչ

«Կառավարությունը թքած ունի մեր խնդիրների վրա»․ Միկոյան 64-ի բնակիչ
206
Երեկ, 10:00

«Կառուցապատողը սնանկ է ճանաչվել, նախագծով հաստատված ընդհանուր փաթեթին պատկանող հողը օտարել է, որի պատճառով չենք կարողանում ո՛չ շահագործման ակտ ստանալ, ո՛չ սեփականության վկայական»,- Միկոյան 64 շենքի բնակիչը ոստիկանին ներկայացրեց իրենց ակցիայի պատճառը։
Հիշեցնենք՝ Երևանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված և բնակելի 6 շենքից բաղկացած համալիրի բնակիչներն առավոտյան մի քանի րոպեով փակել էին Եղվարդի խճուղին՝ պահանջելով «չխլել իրենց պատկանող՝ ընդհանուր բաժնային սեփականությունը»։

Նշենք, որ կառուցապատող «Ն ևՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նախագծով կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված հատվածն առանձնացրել է, այնուհետև վաճառել իրեն փոխկապակցված մեկ այլ ընկերության՝ «ԿԱԷՌ Մայնինգ» ՍՊԸ-ին։ Բնակիչների խոսքով այդ ապօրինի օտարված 0,4 հա-ի վրա նախատեսում են նոր շենքեր կառուցել։
«Դիմել ենք պատկան մարմիններին, ոչ մի արձագանք չկա։ Կառավարությունից մեզ չընդունեցին հինգշաբթի օրը, ուստի այսկերպ ենք մեր ձայնը լսելի դարձնում»,- ոստիկաններին հայտնեցին բնակչները։ «Կառավարությունը թքած ունի մեր խնդիրների վրա, բանի տեղ չեն դնում, այլ տարբերակ չունենք, քան ճանապարհ փակելը»,- ասում են նրանք։
Բնակիչները քիչ առաջ ճանապարհը բացեցին՝ պայմանով, որ սեղմ ժամկետում Կառավարությունն իրենց խնդրին լուծում տա։

Միկոյան 64-ի բնակիչների ակցիան