«Լրագրողի համար կարևոր է հիշողությունը. այն չունի Պետրոս Ղազարյանը». Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լրագրողի համար կարևոր է հիշողությունը. այն չունի Պետրոս Ղազարյանը
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ եթերում Պետրոս Ղազարյանը ասում էր,
որ Արցախում ապրող հայերը պետք է նախ Հայաստանի քաղաքացիություն ստանան, նոր որևիցե բան պահանջեն Հայաստանի կառավարությունից:
Ղազարյանը չի հիշում, որ Արցախում ապրող հայերը քաղաքացիությունից «զրկվել են», քանի որ Արցախն ապօրինի ճանաչվել է Ադրբեջանի կազմում, Հայաստանի հռչակագրի, սահմանադրության ու ներպետական և միջազգային օրենքների խախտմամբ:
Սրանից հետևում է, որ Արցախում ապրող հայերի քաղաքացիությունից զրկելը նույնպես ապօրինի է, որովհետև եթե տեղի է ունեցել մեկ ապօրինություն, դրա հիման վրա հաջորդ որոշումները նույնպես ապօրինի են:
Օրինակ, եթե Պետրոս Ղազարյանի ձեռքից իր տունն ապօրինաբար խլեն, ապա այն ծախելը հետո նույնպես ապօրնություն կլինի:
Սրանից էլ բխում է, որ Արցախում ապրող հայերը Հայաստանի քաղաքացի են, որքան էլ քաղաքացիությունից զրկել, ստանալու ֆոկուսներ անեն, կապ չունի, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը ապօրինի է => Արցախի հայերին քաղաքացիությունից զրկելը՝ նույնպես:
Ապօրինի է նաև Արցախը հանձնողներին լեգիտիմացնողին, մեր հարկերով, աստղաբաշխական գումարներով, ամնեզիա ունեցող Պետրոս Ղազարյանին եթերում պահելը, սակայն մինչև առաջին ապօինությունը չշտկվի, չի շտկվելու մյոսները:
Իսկ այն որ Հանրայինի եթերով կառավարության փաստաբանությունն է անում կառավարության ղեկավար պաշտոն ունեցողի՝ ԿԳՄՍ նախարարի ամուսինը, սա արդեն կոչվում է նեպոտիզմ»:

Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային
3719:12
«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
6616:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
7915:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
8215:06
«Սեպտեմբերի 19․ ոչ նիկոլական հայ մարդու համար ցավալի օր»․ Մարատ Եգանյան (տեսանյութ)
9014:12
«Դագաղների, դիակների վրա խաղաղության մասին խոսել ու մեդա՞լ տալ․ ամոթ և՛ տվողներին, և՛ ստացողներին»․ Հասմիկ Միքայելյան (տեսանյութ)
8912:48
«Հիշատակի օր» խորագրով հավաք ու երթ է իրականացվում (տեսանյութ)
9412:24
«Փորձությունները կհաղթահարենք բոլորս միասին»․ Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
7812:18